Մարտին Երիցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Շահենի Երիցյան (հունվարի 31, 1932[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2022, Երևան, Հայաստան), հայ ջութակահար, վինագործ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Մարտին Երիցյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 31, 1932[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | փետրվարի 20, 2022 (90 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | ջութակահար |
Կրթություն | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Վինագործ-վարպետ, Հայաստանում վինագործության հիմնադիր Շահեն Երիցյանի որդին։
Կենսագրություն
խմբագրելՄարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին, Երևանում։ Երաժշտական կրթություն ստացել է նախ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում (Գոհար Հակոբյանի դասարան), Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր)։ 1985 թվականին մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ, նրա արհեստանոցում[2]։
Երիցյանը պատրաստել է ավելի քան 500 ջութակ, շուրջ 300 ալտ և 30 թավջութակ, 20-ից ավելի քանոն, 15 քեմանին ու 7 թավ քեմանին և այլ գործիքներ[2]։ Գործիքների վրա գրում է. «Մարտին Երիցյան՝ որդին Շահենի։ Պատրաստված է Երևանում, այսինչ թվականին», գրում է լատիներեն[3]։
Պարգևներ
խմբագրելԱրժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/nxWfRil
- ↑ 2,0 2,1 2,2 «Մարտին Երիցյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Ճիշտ պատրաստված գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում. երաժշտական գործիքների վարպետ Մարտին Երիցյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.