Շակե Չոբա

ալբանացի ֆեմինիստուհի և սուֆրաժիստուհի

Շակե Չոբա (ալբ․՝ Shaqe Çoba, օրիորդական ազգանունը՝ Շիրոկա (ալբ․՝ Shiroka, 1875, Շկոդեր, Ալբանիա - 1954, Շկոդեր, Ալբանիա), ֆեմինիստուհի և սուֆրաժիստուհի։ Նա հիմնել է «Ալբանացի կանայք» միավորումը (ալբ․՝ Gruaja Shqiptare), բարձր դասի կանանց կազմակերպություն, կարճ ժամանակ հրատարակված համանուն ամսագիր, որը լուսաբանում էր կանանց խնդիրները։

Շակե Չոբա
Ծնվել է1875
ԾննդավայրՇկոդեր, Ալբանիա
Մահացել է1954
Մահվան վայրՇկոդեր, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
ԵրկերWomen Organization in Albania?
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ

Կենսագրություն խմբագրել

Շակե Շիրոկան ծնվել է 1875 թվականի Շկոդեր քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր Օսմանյան Կայսրության Սկանդարի սանջակում։ Նրա զարմիկը բանաստեղծ Ֆիլիպ Շիրոկան է։ Նա Զագրեբի (Խորվաթիա) մենաստանի կաթոլիկ եկեղեցում ստացել է միջնակարգ կրթություն, ինչն այդ ժամանակ Ավստրո-Հունգարիայի նախկին մաս էր, որտեղ սովորել է իտալերեն, գերմաներեն և սերբախորվաթերեն։ 1904 թվականին Շակեն Վենետիկում (Իտալիա) ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Շկոդեր հայտնի ընտանիքից Նդոցեմ Չոբայի հետ։ Հետագայում զույգը տղա է ունեցել[1]։

1920 թվականի օգոստոսի 3-ին Շակե Չոբան հիմնել և գլխավորել է Շկոդերի վերին դասի կանանց համար «Ալբանացի կինը» միավորումը որպես աջակցություն Ալբանիայի ազգային բանակին, որը պայքարում էր Հարավսլավիայի թագավորության ռազմական ուժերի դեմ, որոնք ներխուժել էին Ալբանիայի հյուսիս։ Կազմակերպությունը նաև բարձրացրել է կանանց ազատագրման հարցը և հրատարակել է «Ալբանացի կին» ամսագիրը, որտեղ տպագրվել են զինվորներին և նրանց ընտանիքներին օգնելու համար նվիրատվություններ անողների անունները և գումարի չափը։ Հրատարակությունը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ ալբանացի կանանց իրավունքների և պարտականություոնների վրա։ 1921 թվականի հուլիսին հաջորդ հրատարակումից հետո, ամսագիրը փակվեց[2]։

1937 թվականի նոյեմբերի 10-ին Շակե Չոբայի մասնակցությամբ կանանց ասոցիացիաները վերակազմավորվել են ազգային մակարդակով 150 կանանց մասնակցությամբ, որոնք պայքարում էին ժամանակի վերապրուկների, անգրագիտության դեմ, կանանց հագուստի բարելավման, մոր և մանկան առողջության պահպանման համար։ Նա խնամքով պահել է իր գործունեության մասին վկայությունները գրառումների և օրագրերի մեջ, որոնք 1954 թվականին նրա մահից հետո Չոբայի ընտանիքը պահպանել է[3]։

Ալբանիայի անկախության 90-ամյակի տոնակատարությունների ժամանակ՝ 2002 թվականի նոյեմբերին, Ալբանիայի նախագահ Ալբանիա Մոյսիուն հետմահու շնորհել է Շակե Չոբային Նայիմ Ֆրաշերիի շքանշան (ալբ․՝ Urdhri "Naim Frashëri") 1920-ականներին անկախության շարժմանը մասնակցելու համար՝ «ընդդեմ Ալբանիայի բաժանման և ալբանացի կանանց ազատագրման համար»[4]։

Գրականություն խմբագրել

  • Dibra, Zenepe (2005). «Çoba, Shaqe (Marie)». In Haan, Francisca de; Daskalova, Krassimira; Loutfi, Anna (eds.). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe : 19th and 20th Centuries. New York: Central European University Press. ISBN 978-963-7326-39-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dibra, p. 99
  2. Dibra, pp. 99–100
  3. Familjet e mëdha: Familja Çoba
  4. Dibra, p. 100