Շալվա Ամիսուլաշվիլի (վրաց.՝ შალვა ამისულაშვილი, 1915, ապրիլի 15, Թելավ - 1981, մայիսի 27, Թբիլիսի), վրացի գրող, արձակագիր։ Վրաստանի գրողների միության անդամ։

Շալվա Ամիսուլաշվիլի
შალვა ამისულაშვილი
Ծնվել է1915 ապրիլի 15
ԾննդավայրԹելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 27, 1981(1981-05-27) (տարիքը 66)
Վախճանի վայրԹբիլիսի
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունվրացի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Շալվա Ամիսուլաշվիլին ծնվել է Թելավում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Թիֆլիսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1940 թվականին ավարտել է Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը։ 1940 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը։

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1940 թվականին։ Հեղինակ է 16 գրեքերի[1]։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Գրականություն խմբագրել

  • ზ. ბაბუნაშვილი, თ. ნოზაძე, „მამულიშვილთა სავანე“, თბ., 1994

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970