Շագի Բեյն (անգլ.՝ Shuggie Bain), 2020 թվականին հրատարակված շոտլանդա-ամերիկացի գրող Դուգլաս Ստյուարտի դեբյուտային վեպը։ Այն պատմում է երեք երեխաներից կրտսերի՝ Շագիի մասին, որը 1980-ական թվականներին մեծացել է իր հարբեցող մոր՝ Ագնեսի հետ «Թետչերի ժամանակաշրջան» աշխատանքային դասարանում[4][5]։ 2020 թվականին վեպն արժանացել է Բուքերյան մրցանակի[6], ինչը Ստյուարտին դարձրել է այդ մրցանակի երկրորդ շոտլանդացի դափնեկիրը՝ Ջեյմս Քելմանի «Ինչից են նրանք բոլորը ուշացել» գրքից հետո[7]։ Շագի Բեյնը հասել է նաև 2020 թվականի Ազգային գեղարվեստական գրքի մրցույթի եզրափակիչ փուլ[8]։

Շագի Բեյն
անգլ.՝ Shuggie Bain[1]
ՀեղինակԴուգլաս Ստյուարտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդաստիարակչական վեպ[2] և gay-themed novel?[3]
Բնօրինակ լեզուանգլերեն[1]
Նկարագրում էԳլազգո[1]
Հրատարակման տարեթիվփետրվարի 11, 2020 և փետրվարի 20, 2020
Պարգև(ներ)

Սյուժե խմբագրել

1992 թվականին Հյու «Շագի» Բեյնը տասնհինգ տարեկան էր։ Նա ապրել է միայնակ Գլազգոյի գիշերօթիկ դպրոցում։ Հերթափոխով աշխատելով սուպերմարկետի համադամ կերակուրների բաժնում՝ նա երազել է վարսահարդար դառնալ։ Շագին հեռացել է աշխատանքից։ 1982 թվականին հնգամյա Շագին ապրել է Սայխիլայի տանը իր մայրական կողմի պապիկի և տատիկի՝ Վուլիի և Լիզայի հետ։ Շագիի մայրն Ագնես Բեյնն էր, հայրը՝ Հյու «Շագ» Բեյնը։ Նա ունեցել է խորթ եղբայր ու քույր՝ Լիկը և Եկատերինան։

Շագիի հայրը հիմնականում բացակայել է իր ընտանիքից․ աշխատել է որպես տաքսու վարորդ և սիրայն հարաբերություններ ունեցել այլ կանանց հետ։ Ագնեսը՝ Շագիի մայրը, գեղեցիկ կին էր, որին հաճախ համեմատել են Էլիզաբեթ Թեյլորի հետ, բայց նա բավարարված չէր իր կյանքով և այդ պատճառով էլ սկսել է ալկոհոլ օգտագործել։ Հաջորդ տարի Շագն ընտանիքի հետ տեղափոխվել է Պիտհեդի համայնքային բնակարան՝ տեղի հանքափորների ընտանիքների համար։ Ի վերջո, նա լքել է ընտանիքը՝ թողնելով նրանց ապրել իր տաքսու ընկերության մենեջերի՝ Ջոանի Միքլուայթի հետ։ Ագնեսը ցանկացել է վարել գլամուրային կյանք՝ հպարտանալով իր հագուստով, սակայն տիկնոջ դժբախտությունը իրեն ստիպել է ապավինել ալկոհոլին։

Միևնույն ժամանակ, Շագին դպրոցում և շրջապատում ենթարկվել է բռնության՝ հասարակության մեջ ներգրավված չլինելու և կանացի լինելու պատժառով։ Մոր ազդեցությունը Շագիին հակասության մեջ է դրել քաղաքի երեխաների հետ։ Շագին հաճախ է բաց թողել դասերը՝ հարբած ժամանակ մորը խնամելու համար։ Ագնեսի ծնողները մահացել են, իսկ երիտասարդ դուստրն ամուսնացել է՝ տեղափոխվելով Հարավային Աֆրիկա։ Գնալով նրա ալկոհոլիզմն ավելի է խորացել, և Ագնեսը տղամարդկանց թույլ է տվել օգտվել և բռնության ենթարկել իրեն։

Ագնեսի ապագան թվացել է ավելի պայծառ, երբ նա սկսել է այցելել անանուն հարբեցողների ժողովներին և աշխատել բենզալցակայանում։ Նա ծանոթացել է Յուդժին անունով տաքսու վարորդի հետ։ Նրանք հանդիպել են, և մի անգամ՝ ընթրիքի ժամանակ, Յուդժին նրան համոզել է խմել մի բաժակ գինի, և Ագնեսը ընկնել է ալկոհոլիզմի մեջ։ Յուդժին թողել է Ագնեսին, երբ նա փորձել է ածելիով (սափրվելու սարք) ինքնասպան լինել։

Ալկոհոլիզմը շարունակել է Ագնեսին հեռացնել իր երեխաներից։ Հարբած և կատաղած ժամանակ Լիկին վռնդել է տնից։ Չնայած մոր պահվածքին՝ Շագին անսասան նվիրվել է նրան։ Նրանք երկուսով տեղափոխվել են նոր տարածաշրջան, և Ագնեսը որդուն խոստացել է այլևս չտրվել խմիչքին, բայց ոչ մի կերպ չի կարողացել հրաժարվել ալկոհոլից։ Նրանց հարաբերությունները սրվել են, երբ շագին հասունացել է։ Ագնեսը մահացել է հարբած վիճակում՝ շնչելով իր թուքը։ 1992 թվականին Շագին ձկան պահածոներ է տվել իր ընկերոջը՝ Լինին, որը դրանք փոխանցել է անօթևան հարբեցող մորը։

Քննադատություն խմբագրել

Բուքերյան մրցանակի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին խոսել է գրքի մասին և հայտարարել, որ վեպը «համարձակ, սարսափելի և կյանք փոխող» է[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://thebookerprizes.com/books/shuggie-bain-by-douglas-stuart
  2. https://www.theatlantic.com/books/archive/2022/07/douglas-stuart-young-mungo-book-review/670487/
  3. https://www.theguardian.com/books/2022/apr/02/douglas-stuart-shuggie-bain-tough-start-living-with-alcoholic
  4. Gearty, Eliza (2020 թ․ մարտի 16). «"Shuggie Bain, a Window on Postindustrial Glasgow"». Jacobin (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Baker, Lindsay (2020 թ․ հոկտեմբերի 27). «"The best books of the year so far 2020"». bbc.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Flood, Alison (2020 թ․ նոյեմբերի 19). «"Douglas Stuart wins Booker prize for debut Shuggie Bain"». The Guardian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Clark, Alex (2020 թ․ նոյեմբերի 22). «"Shuggie Bain's tale tells us that the Booker prize has matured"». The Observer (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Williams, John (2020 թ․ հոկտեմբերի 6). «"National Book Awards Finalists Announced"». The New York Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. DER SPIEGEL. «"Booker Prize: Douglas Stuart erhält Auszeichnung für Roman »Shuggie Bain« - DER SPIEGEL - Kultur"» (գերմաներեն).