Շաբ Գողթնեցի

հայ նախարար

Շաբ Գողթնեցի (նաև՝ Շաբիթ Գողթնեցի[1][2], 1-ին դար, Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք), հայ նախարար Մեծ Հայքում, Գողթն գավառի տանուտեր, Գողթնեցիների նախարարական տոհմից[3][4][5]։

Շաբ Գողթնեցի
Գողթանի տեր
1-ին դար
 
Ծննդյան օր 1-ին դար
Ծննդավայր Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք
Դինաստիա Գողթնեցիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Ամուսին Նշնա Գողթնեցի
Զավակներ Խոսրով Գողթնեցի

Կենսագրություն խմբագրել

Շաբ իշխանի որդին էր Խոսրովը, թոռը՝ Վահանը, և կինը՝ Նշնան[1][2][3][5]։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի պատմության՝ Շաբ իշխանի կառավարման ժամանակ` մ.թ. 1-ին դարի կեսին[1], Բարդուղիմեոս առաքյալը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատականով և անցնելով Արաքս գետը՝ մտնում է Սյունիք նահանգի սահմանները, ու սկսում է քարոզել Որդվատ գյուղում, Արևիք գավառում, Բաղքում և Գողթնում։ Տեղացիները, ընդունելով նրա քարոզությունը, մկրտվում են` Բարդուղիմեոս առաքյալի ձեռքով[5]։ Ապա նա կառուցում է եկեղեցի Գողթնի արևմտյան ծայրամասում, մի ժայռի վրա, իրենց կացարանի տեղում։ Եկեղեցու անունը դնում են Տյառնընդառաջ։ Այնուհետև Բարդուղիմեոսը Գողթն գավառի համար վերակացու է նշանակում իր աշակերտներից մեկին՝ Կումսին, ձեռնադրելով նրան եպիսկոպոս, իսկ ինքը գնում է Վանանդ գյուղ (Երնջակ գավառ)։ Որոշ ժամանակ անց մահանում է Կումսին, և տեղացի հավատացյալները չկամենալով առանց առաջնորդի մնալ, իրենց առաջնորդ դարձրին մի օտարականի՝ Բաբելաս անունով[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 310բ.
  2. 2,0 2,1 2,2 «Արշալոյս քրիստոնէութեան Հայոց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, էջ 33.
  3. 3,0 3,1 3,2 «Սյունքի պատմություն», Ստեփանոս Օրբելյան, թարգմ., ներած. և ծանոթ.՝ Աշոտ Աբրահամյան, Երևան, 1986, գլուխ Զ, էջ 76-77.
  4. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 100․
  5. 5,0 5,1 5,2 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 310.