Նարինե Աղաբալյան

հայ լրագրող
(Վերահղված է Ն. Աղաբալյանից)

Նարինե Էդուարդի Աղաբալյան (դեկտեմբերի 27, 1967(1967-12-27), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական գործիչ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (2009-2017)[1][2]։

Լեռնիկ Հակոբյան
Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
հունիսի 15, 2009 - 2017
Նախորդող Լեռնիկ Հակոբյան
 
Մասնագիտություն՝ լրագրող
Ծննդյան օր դեկտեմբերի 27, 1967(1967-12-27) (56 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 27-ին, Ստեփանակերտ քաղաքում[1]։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1986-1990 թվականներին սովորել և ավարտել է Արցախի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը[1]։

Լրագրողական գործունեություն խմբագրել

1988 թվականին հրավիրվել է աշխատելու Արցախի պետական հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար, 1995 թվականից անցել է խմբագրական աշխատանքի[1]։ Արցախի հանրային հեռուստատեսությունում աշխատել է մինչև 2005 թվականը[1]։ 2004-2009 թվականներին եղել Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակիցը Արցախում[1]։ 2005 թվականին հիմնադրել և մինչև 2009 թվականի հունիսի 15-ը տնօրինել է «Ծիր Կաթին» մասնավոր ստուդիան[1]։ 2007-2008 թվականներին հրատարակել է «Արցախինֆո» շաբաթաթերթը[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2009 թվականի հունիսի 15-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար[1][2]։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին Արցախի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում[1]։

2009 թվականից Արցախի նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի անդամ[1]։ 2013 թվականից ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի անդամ[1]։

Պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ունի մեկ երեխա[1]։ Ամուսինը՝ Էդմոն Բարսեղյանը, զոհվել է Արցախյան ազատամարտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Նարինե Էդուարդի Աղաբալյան». www.gov.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 «Լեռնային Ղարաբաղում նոր նախարար է նշանակվել». news.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. ԼՂՀ նախագահի 2008 թ. թիվ 72 հրամանագիր

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Լեռնիկ Հակոբյան
Արցախի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Նարինե Աղաբալյան

2009-2017
Հաջորդող
-