Նևիլ Շյուտ Նորվեյ (անգլ.՝ Nevil Shute Norway,հունվարի 17, 1899(1899-01-17)[1][2][3][…], Իլինգ, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 12, 1960(1960-01-12)[1][2][3][…], Մելբուռն, Ավստրալիա), անգլիացի գրող և ավիաինժեներ։ Նևիլը ստեղծագործությունները հրապարակել է իր անվան ծածկանվամբ (Նևիլ Շյուտ)՝ ինժեներական գործունեության համար հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար։

Նևիլ Շյուտ
անգլ.՝ Nevil Shute Norway
Ծնվել էհունվարի 17, 1899(1899-01-17)[1][2][3][…]
ԾննդավայրԻլինգ, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 12, 1960(1960-01-12)[1][2][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայրՄելբուռն, Ավստրալիա
Գրական անունNevil Shute
Մասնագիտությունmilitary flight engineer, ճարտարագետ, վիպասան, գրող, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, ավտոարշավորդ և օդաչու
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Դրագոն սքուլ և Շրյուսբերի դպրոց
Ուշագրավ աշխատանքներOn the Beach?
ԱշխատավայրVickers?
 Nevil Shute Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նևիլ Շյուտ Նորվեյը ծնվել է պետական ծառայողի ընտանիքում։ Արդեն մանկության տարիներին նա հետաքրքրված է եղել տեխնոլոգիայով, հատկապես ինքնաթիռաշինությամբ, երազել է օդաչու դառնալ։ Ավարտել է ռազմական թռիչքային ուսումնարանը, ապա աշխատել ավիաարտադրող ընկերությունում, մասնակցել ավիացիայի զարգացման պետական նախագծի։ Ստեղծել և մինչև 1938 թվականը ղեկավարել է Airspeed ինքնաթիռներ արտադրող ընկերությունը։ 1940-1944 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ղեկավարել է Բրիտանական ծովակալության ինժեներական բաժինը։ 1948 թվականին Շյուտը սեփական ինքնաթիռով թռել է Ավստրալիա, որտեղ էլ աշխատել է գրքի վրա։ 1949 թվականին նույն ձևով վերադարձել է Անգլիա։ 1950 թվականի հուլիսին նա ամբողջ ընտանիքի հետ արդեն տեղափոխվել է Ավստրալիա։ Հեռավոր մայրցամաք տեղափոխվելը, ի թիվս այլ բաների, պայմանավորված էր Շյուտեի պահպանողական քաղաքական հայացքներով, ով չէր ցանկանում ապրել լեյբորիստների գլխավորած երկրում[4]։

Հաջողակ ինժեների ու բիզնեսմենի գրող դառնալու ցանկությունը ծնվել է դեռ 20-ական թվականներին։ Ավստրիալիայում նա շարունակել է գրել՝ ժամանակի մի հատվածը հատկացնելով ֆերմայի ու տնտեսության մշակմանը։

Գրողը խուսափում էր գրական միջավայրից․ նրա շրջապատում ինժեներներ էին, նավաստիներ, օդաչուներ, գործարարներ ու ֆերմերներ։ Սրտի հիվանդության վատթարացման պատճառով Շյուտը ստիպված է եղել նախ հրաժարվել ինքնաթիռի անկախ կառավարումից, իսկ հետո՝ մրցարշավային մեքենայից։

Նևիլ Շյուտի վեպերին բնորոշ է տեխնիկական և քաղաքական հեռատեսությունը։ Այսպիսով, նրա «Հույժ գաղտնի» վեպը, որը գրվել է 1942 թվականին, արգելվել էր զինվորական գրաքննության կողմից և հրատարակվել միայն 1945 թվականին, քանի որ բրիտանական ռազմական իշխանությունները դրանում տեսել էին խոստումնալից առաջարկներ, որոնք հետագայում օգտագործվել էին 1944 թվականին Նորմանդիայում վայրէջքի ժամանակ։

1947 թվականին լույս տեսած «Չկա ճանապարհ» վեպը ընթերցողին պատմում է ավիաշինության մեջ առկա խնդիրների մասին, որոնք իրականում տեղի են ունեցել 1953-1954 թվականներին և հանգեցրել «Կոմետ» տիպի ինքնաթիռների կործանմանը։

Իսկական գրական սենսացիա էր Նևիլ Շյուտի 1957 թվականի «Ափին» վեպը, որի հիման վրա երկու տարի անց նկարահանվել է ամերիկացի կինոռեժիսոր Սթենլի Կրամերի գեղարվեստական ֆիլմը՝ Գրեգորի Պեկի և Ավա Գարդների մասնակցությամբ։ Գիրքն ու դրա հիման վրա նկարահանված ֆիլմը, որի գլխավոր թեման Երրորդ համաշխարհային, միջուկային պատերազմից հետո աշխարհն է, խոսում է սիրո և պարտքի հանդեպ նվիրվածության, մարդկային քաջության և ընկերասիրության զգացման մասին։

1932 թվականին հրատարակվել է գրողի մեծ հաջողություն ունեցած առաջին վեպը՝ «Միայնակ ճանապարհը»։

1944 թվականին հրատարակվել է «Հովիվ»-ը՝ ռազմական օդաչուի կյանքի մասին։ 1942 թվականին հրատարակվել է «Մկնաորս» գիրքը, որը Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երեխաների փրկության մասին է։ 1950 թվականին հրատարակված «Էլիսի նման քաղաքը» (A City Like Alice) համաշխարհային բեսթսելեր է և վերահրատարակվում է մինչ օրս։ Ընդհանուր առմամբ, Ն. Շյուտը գրել է 23 վեպ, ինչը նրան, ինչպես ասվել է ամերիկյան «Time» ամսագրում նրա մահվան մասին մահախոսականում, դարձրել է «ներկայիս բրիտանացի գրողների ամենավաճառվող հեղինակը»[5]։

Գրողը մահացել է սրտի կաթվածից շտապօգնության մեքենայում, որը նրան ֆերմայից տեղափոխում էր Մելբուրնի քաղաքային հիվանդանոց[6]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • «Միայնակ ճանապարհ» The Lonely Road (1936)
  • «Մկնաորս» Pied piper (1942)
  • «Ցամաքային անկում» Landfall (1949)
  • «Ոչ մի երթուղի դեպի երկինք» No highway in the sky (1951)
  • «Էլիսի նման քաղաք» A town like Alice (1956)
  • «Ափին» On the Beach (1959)
  • «Էլիսի նման քաղաք»  A town like Alice (TV Mini-Series) (1981)
  • «Հեռու երկրներ» The Far Country (1988)
  • «Ափին» On the Beach (2000)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 J.E. Luebering Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Slide Rule, 1954, էջ 63
  5. Hensher, Philip (2009 թ․ դեկտեմբերի 4). «Nevil Shute: profile». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  6. "Books: The Two Lives of Nevil Shute" Արխիվացված 20 Փետրվար 2011 Wayback Machine, Time, 25 January 1960. Retrieved 24 April 2011.

Գրականություն

խմբագրել
  • В. Скороденко. Невил Шют, творец бестселлеров // Невил Шют. Крысолов. На берегу. — М.: Художественная литература, 1991. — С. 5-16. — 100000 экз.
  • Шют (Shute), Невил // Энциклопедия фантастики. Кто есть кто / под ред. Вл. Гакова. — Минск: Галаксиас, 1995.
  • John Clute, Shute, NevilԱրխիվացված 2018-02-06 Wayback Machine // SFE: The Encyclopedia of Science Fiction, online edition, 2009—.