Նուրլան Ալիբեկովիչ Սաբուրով (ղազ.՝ Нұрлан Әлібекұлы Сабыров, դեկտեմբերի 22, 1991(1991-12-22)[1], Stepnogorsk, Աքմոլայի մարզ, Ղազախստան), ղազախ և ռուս կոմիկ, որը լայն ճանաչում է ստացել սթենդ ափ ժանրում ունեցած ելույթների շնորհիվ։ 2013 թվականին Սաբուրովը հանդես է եկել «ՏՆՏ» ալիքի «Stand Up» շոուի «Открытый микрофон» բաժնում։ Հայտնվելով հեռուստատեսությունում՝ հայտնի է դարձել հանդուգն վարվելակերպով և սուր սոցիալական կատակներով։

Նուրլան Սաբուրով
ղազ.՝ Нұрлан Әлібекұлы Сабыров
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1991(1991-12-22)[1] (32 տարեկան)
ԾննդավայրStepnogorsk, Աքմոլայի մարզ, Ղազախստան
Քաղաքացիություն Ղազախստան և  Ռուսաստան
ԿրթությունՈւրալի դաշնային համալսարան
Մասնագիտությունդերասան, ստենդ ափ երգիծաբան, կատակերգու, երգիծաբան և հաղորդավար
Կայքnurlansaburov.com
 Nurlan Saburov Վիքիպահեստում

Ներառված է Ռուսաստանի 10 լավագույն երիտասարդ կոմիկների ցանկում[2][3]։ 2019 թվականի ապրիլից վարում է «Что было дальше?» հաղորդումը, որը թողարկվում է Youtube-յան LABELCOM ալիքում։

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Նուրլան Սաբուրովը ծնվել և մեծացել է Ղազախստանի Ստեպնոգորսկ քաղաքում։ Փոքր տարիքում զբաղվել է բռնցքամարտով։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Եկատերինբուրգ, որպեսզի բարձրագույն կրթություն ստանա Ուրալյան պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում։ Ելույթ է ունեցել ՈւՀԱ-ում, որտեղ հանդես է եկել համալսարանի կազմում, զբաղվել է սթենդ ափով։

Գործունեություն խմբագրել

Եկատերինբուրգում Նուրլանը ծանոթացել է կոմիկ Դմիտրի Ռոմանովի հետ, որը նրան խորհուրդ է տվել հայտ ներկայացնել «Открытый микрофон» շոուին մասնակցելու համար։ 2014 թվականին Սաբուրովը ընտանիքի հետ Եկատիրենբուրգից տեղափոխվել է Մոսկվա։ Այդ ժամանակ նա արդեն հանդես էր գալիս որպես «ՏՆՏ» ալիքի «Stand Up» հեռուստաշոուի ռեզիդենտ[4]։

2017 թվականին ուղևորվել է «IQ» շրջագայության դեպի Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքներ։

2018 թվականի դեկտեմբերին նկարահանել է իր անհատական սթենդ ափ համերգը հեռուստատեսությամբ։

2019 թվականի ապրիլի վերջից YouTube-յան LABELCOM ալիքում թողարկվել է «Что было дальше?»[5] հումորային հաղորդման առաջին եթերը, որի հաղորդավարն է Նուրլան Սաբուրովը։

2020 թվականի մայիսին Forbes-ը Սաբուրովին ներառել է մինչև 30 տարեկան ամենահեռանկարային ռուսների ցանկի մեջ՝ 28-ամյա կոմիկին ներառելով «Նոր մեդիա» կատեգորիայի «30-ից 30» վարկանիշում[6]։ Ըստ պարբերականի՝ Սաբուրովի ելույթի հոնորարը գնահատվում է 10,000 դոլար[7]։

Անձնական կյանք խմբագրել

Նուրլանն ամուսնացած է Դիանայի հետ, որի հետ ծանոթացել է Եկատերինբուրգում ուսանողական տարիներին[8]։ Նրանք ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Մադինան (ծնվել է 2012 թվականին), և որդին՝ Տագիրը (ծնվել է 2017 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/375091/
  2. 10 лучших стендап-комиков России
  3. 7 перспективных представителей российского юмора
  4. Нурлан Сабуров: «У меня не возникает проблем с теми, кого я песочу»
  5. НУРЛАН САБУРОВ: «КОМИК НЕ ОБЯЗАН БЫТЬ ОСТРОСОЦИАЛЬНЫМ. ОН ВООБЩЕ НИКОМУ НИЧЕГО НЕ ДОЛЖЕН»
  6. «Рейтинг 30 до 30 | Новые медиа». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  7. «Нурлан Сабуров». Forbes.ru. 2020 թ․ ապրիլի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  8. Нурлан Сабуров: «В отношении жены Дианы у меня присутствует голый сексизм»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրլան Սաբուրով» հոդվածին։