Նունե Աթայան
Աթայան Նունե Յուրիի (նոյեմբերի 22, 1973, քաղաք Սումգայիթ), հայ ազատամարտիկ, բուժքույր։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։
Նունե Աթայան | |
---|---|
նոյեմբերի 22, 1973 | |
Ծննդավայր | Սումգայիթ, ԱԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Մարտակերտի (Վաղահաս, Դրմբոն, Չլդրան, Հարությունազոմեր, Պողոսագոմեր, Մեծշեն, Մաղավուզ), Շուշիի, Քելբաջարի (Յանշաղ), Հադրութի (Առաքյալ), Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր |
Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1992)։ 1992-1994 թվականներին Կենտրոնական պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է Մարտակերտի (Վաղահաս, Դրմբոն, Չլդրան, Հարությունազոմեր, Պողոսագոմեր, Մեծշեն, Մաղավուզ), Շուշիի, Քելբաջարի (Յանշաղ), Հադրութի (Առաքյալ), Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |