Նուեվիտաս (իսպ.՝ Nuevitas), մունիցիպալիտետ և նավահանգստային քաղաք Կամագուեյում[1], Կուբայում։

Բնակավայր
Cuba SantaLucia1 tango7174.jpg
ԵրկիրԿուբա Կուբա
Հիմնադրված է1818 թ.
Մակերես415 կմ²
ԲԾՄ20 մետր
Բնակչություն38 995 մարդ (2002)
##Նուևիտաս (Կուբա)
Red pog.png

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Նուեվիտասը գտնվում է ծովածոցի ափին, որը օվկիանոսին է միանում նեղ և գրեթե 10 կմ երկարությամբ նեղուցով։ Դրանով պայմանավորված՝ տեղանքը միշտ հետաքրքրություն է ներկայացրել այն նավաստիների համար, որոնք ցանկանում էին սպասել վատ եղանակին։ Իրավաբանորեն Նուեվիտաս մունիցիպալիտետի տարածքը կազմում է 1778 կմ²[2], բայց փաստացի՝ բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է քաղաքի՝ 4 կմ² մակերես ունեցող «միջուկում», այսպիսով բնակչության խտությունը պաշտոնական 34,7 մարդ/կմ² է, փաստացի՝ ավելի քան 17000 մարդ/կմ²։ Նուեվիտասը բաժանված է ութ բարիոյի[3]։ Քաղաքից մի քիչ հյուսիս գտնվում է խոշոր կորալային Սաբինալ կղզին։

ԿլիմաԽմբագրել

Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 25,5°С է, չորային եղանակը ձգվում է հոկտեմբերից մինչև ապրիլ, անձրևայինը՝ մայիսից մինչև սեպտեմբեր[4]։

ՊատնությունԽմբագրել

Համարվում է, որ հենց ապագա քաղաքի շրջանում է կանգ առել Քրիստափոր Կոլումբոսը իր առաջին արշավի ժամանակ՝ 1492 թվականին․ այդ ժամանակ եվրոպացու ոտքը առաջին անգամ է դրվել Կուբայի հողի վրա[5]։

Նուեվիտասում բնակություն հաստատվել է 1775 թվականին՝ ստրուկների տնկարկների ի հայտ գալով[6], իսկ 1828 թվականին տեղափոխվել է ներկայիս վայր, «քաղաքի» կարգավիճակ է ստացել 1886 թվականին։

1959 թվականի Կուբայի հեղափոխությունից հետո այստեղ սկսվել է զարգանալ արդյունաբերությունը։ 1970 թվականին քաղաքը եղել է ձկնորսական նավատորմի բազա, նավաշինական և նավաշինության կենտրոն, այստեղ գործել են նաև սննդի և ցեմենտի արդյունաբերության ձեռնարկություններ և տնաշինական կոմբինատ։ ԽՍՀՄ-ի օգնությամբ այստեղ կառուցվել է ազոտական պարարտանյութերի գործարան[1][7]։

1980-ականների սկզբին քաղաքն իրենից ներկայացնում էր վարչական, կրթական և առևտրաարդյունաբերական կենտրոն՝ 35 հազար բնակչությամբ։ Այդ ընթացքում առաջատար ձեռնարկություններ են եղել հեղափոխությունից հետո կառուցված ցեմենտի գործարանը, էլեկտրոդների արտադրության գործարանը[8] և մետաղալարի գործարանը[9]։

Քաղաքում կան երկու նավահանգիստներ և երկաթուղային կայարան։ Քաղաքի զգալի մասն ունի քառակուսի հատակագիծ. ավելի քան մեկ տասնյակ փողոցներ կտրուկ հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք են գնում և մոտավորապես նույնքան փողոցներ հատում են դրանք ուղիղ անկյան տակ։ Նուեվիտասի արևմտյան մասը կառուցապատվել է 3-5 հարկանի բազմաբնակարան շենքերով, սակայն հիմնականում քաղաքում գերակշռում են մեկ-երկու ընտանիքի համար նախատեսված փոքր մասնավոր տները։ Նուեվիտասը տնտեսական խոշոր կենտրոն է։ Այստեղ արտադրվում են սղոցանյութեր, պարաններ, պարարտանյութեր, սուրճ, տեքստիլ, օճառ, կահույք։ Ծովով ուղարկելու համար այստեղ են բերվում շաքարեղեգ, սիզալ, մելասսա, սուրճ, մրգեր[5]։

ՏրանսպորտԽմբագրել

  • Ծովային նավահանգիստ[10][8], Կուբայի երկաթուղային կայան[10][8]
  • Ավտոկայան

ԺողովրդագրությունԽմբագրել

1907 1919 1931 1943 1953 1970 1982 2002 2004 2010
10 620 15 690 23 870 19 183 27 316 36 309[3] մոտ 20,7000[1] մոտ 42 000[11] 38 995 44 882 61 625[2]

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Нуэвитас // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. Т.18. М., «Советская энциклопедия», 1974.
  2. 2,0 2,1 Municipalities of Cuba (անգլ.) на сайте statoids.com
  3. 3,0 3,1 El Municipio de Nuevitas (իսպ.) на сайте guije.com
  4. Город Нуэвитас на северо-востоке Кубы (ռուս.) на сайте incterra.ru
  5. 5,0 5,1 Нуэвитас (անգլ.) на сайте global.britannica.com
  6. Нуэвитас — отдых на Кубе Archived 2016-04-09 at the Wayback Machine. (ռուս.) на сайте yavputi.ru, 25 февраля 2013
  7. Куба (Республика Куба) // Страны мира: краткий политико-экономический справочник. М., Политиздат, 1974. стр.326-330
  8. 8,0 8,1 8,2 Нуэвитас // Латинская Америка. Энциклопедический справочник / редколл., гл. ред. В. В. Вольский. том 2. М., издательство «Советская энциклопедия», 1982.
  9. Республика Куба // Экономическая география зарубежных социалистических стран (Европа, Куба). Изд. 3-е. под ред. Н. В. Алисова, Э. Б. Валева. М.: изд-во Московского университета, 1984. стр.326-359
  10. 10,0 10,1 А. И. Зенцова. Куба. М., государственное издательство географической литературы, 1952. стр.18
  11. Нуэвитас (ռուս.) на сайте vedu.ru

Արտաքին հղումներԽմբագրել