Նուբար Օզանյան

Ռազմական գործիչ

Նուբար Օզանյան[1] (արմտ. հայ.՝ Նուպար Օզանեան, ի ծնե՝ Ֆերմուն Չըրաք, 1956, Յոզգաթ, Թուրքիա - օգոստոսի 14, 2017(2017-08-14), Ալ-Ռակկա, Սիրիա), նաև հայտնի Օրհան Բաքըրջյան (Պաքըրճեան) մականվամբ, հայազգի հեղափոխական և ռազմական գործիչ։ «Թուրքիայի կոմունիստական կուսակցություն/Մարքս-լենինյան» (ԹԿԿ/ՄԼ) ընդհատակյա կազմակերպության զինված թևի հրամանատարներից մեկը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել[2][3]։ Զոհվել է 2017 թվականին Իսլամական պետության դեմ մղվող Ալ-Ռակկայի ճակատամարտի ժամանակ։

Նուբար Օզանյան
1956 - օգոստոսի 14, 2017(2017-08-14)
ԾննդավայրՅոզգաթ, Թուրքիա
Մահվան վայրՍիրիա Ալ-Ռակկա, Սիրիա
Քաղաքացիություն Թուրքիա
ՊաշտոնՀրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, First Intifada? և Լիբանանի Քաղաքացիական պատերազմ

Կենսագրություն խմբագրել

Օզանյանը ծնվել է 1956 թվականին աղքատ հայի ընտանիքում՝ Թուրքիայի Յոզգաթ քաղաքում։ Փոքր հասակում մորն է կորցրել։ Սովորել է Քարագյոզյան դպրոցում, այնուհետ Ստամբուլի «Սուրբ Խաչ դպրեվանք» լիցեյում, որտեղ ծանոթացել է հայազգի կոմունիստ Արմենակ Բաքըրջյանի հետ, որի պատվին Օզանյանը հետագայում կրել է Օրհան Բաքըրջյան կեղծանունը[3][4]։ Որդեգրել է արմատական ձախաթևյան գաղափարախոսություն է միանում է ԹԿԿ/ՄԼ շարքերին։ 1980 Թուրքիայում պետական հեղաշրջումից հետո ստիպված մեկնել է Ֆրանսիա[5], որտեղ, որոշ աղբյուրների համաձայն, եղել է ռեժիսոր Յըլմազ Գյունեյի թիկնապահը։

1980-ական թվականներին Օզանյանը միացել է ԹԿԿ/ՄԼ ռազմական թևին՝ Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրական բանակին (ԹԻՔՔՕ/TİKKO)։ 1988 թվականին իբր մեկնել է Պաղեստին, առաջին պաղեստինյան «ինթիֆադայի» ժամանակ Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի շարքերում կռվել է իսրայելական զինված ուժերի դեմ[6]։ 1990 թվականին մեկնել է Լիբանան, Բեքաայի հովտում վարժությունների է մասնակցել տեղի զինյալների հետ[5], մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին[4]։ Որոշ աղբյուրներում հաղորդվում է, որ 1991-1992 թվականներին հայկական բանակի կազմում Օզանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին[2][6]։ 1992 թվականին վերադառնում է Թուրքիա, մասնակցել է Թունջելիի (Դերսիմ) մարզում մաոիստական ամպստամբությանը[5]։ Այդ ընթացքում Օզանյանն աչքի է ընկում ԹԿԿ/ՄԼ-ի շարքերում, դառնում կարևոր կազմակերպիչ, գաղափարախոս, մարզիչ և հրամանատար[6]։

2013 թվականին անցել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ մարզել է ԹԻՔՔՕ-ի մարտիկներին։ 2015 թվականի հուլիսին դարձել է նորաստեղծ «Միջազգային ազատության գումարտակի» հրամանատարներից մեկը, որի կազմում եղել են տարբեր երկրներից եկած կամավորներ և որը կռվել է քրդական «Պաշտպատության ժողովրդական ջոկատներ» (YPG) զինված խմբավորման շարքերում ընդդեմ Իսլամական պետության ուժերի։ 2017 թվականին նշանակվել է ԹԻՔՔՕ-ի Սիրիայում մարտական գործողությունների հրամանատար։ Զոհվել է Ալ-Ռակկայում՝ Իսլամական պետության ուժերի հետ մարտի ընթացքում։ Աճյունը հողին է հանձնվել Սիրիայի Ալ-Մալիքիա քաղաքում։ Նուբար Օզանյանի մահվանը հետևեց մի շարք ցավակցական հայտարարություններ աշխարհի տարբեր հեղափոխական կազմակերպությունների կողմից։

2019 թվականի ապրիլի 24-ին ստեղծվել է «Նահատակ Նուբար Օզանյան գումարտակը»՝ հայերից կազմված զինված խմբավորում, որը կռվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի շարքերում[7]։

Անձնական կյանք խմբագրել

Օզանյանը գիտեր հայերեն, թուրքերեն և ռուսերեն։ Թարգմանել էր որոշ ձախաթևյան աշխատություններ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԹԻՔՔՈ-ի հայ անդամը զոհուած է Տահէշի դէմ մղուող մարտերուն [Armenian member of TİKKO killed in fight against ISIS]». Arevelk. Aleppo, Syria. 2017 թ․ օգոստոսի 17.
  2. 2,0 2,1 «Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը». armenpress.am. 2017 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  3. 3,0 3,1 «Սիրիայում ԻՊ–ի դեմ մարտերի ժամանակ հայ հրամանատար է զոհվել». news.am. 2017 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  4. 4,0 4,1 «Armenian Guerrilla Fighter Nubar Ozanyan Killed in Rojava while Fighting ISIS». Armenian Weekly. 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «TKP/ML Örgütlenme Komitesi'nden Nubar Ozanyan'a ilişkin açıklama [Explanation of Nubar Ozanyan from the TKP / ML Organizing Committee]». Partizan (Turkish). 2017 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 «TKP/ML-TİKKO Commander in Rojava falls a martyr». ANF News. 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Armenians form brigade in Northern and Eastern Syria». ANF News. 2019 թ․ ապրիլի 22. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել