Թունջելիի մարզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թունջելիի մարզ (թուրքերեն՝ Tunceli ili), նահանգ Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական Անատոլիա տարածաշրջանում։ Պատմական անունը՝ Դերսիմ։
Թունջելիի մարզ թուրքերեն՝ Tunceli ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Մալաթիայի ենթաշրջան և Արևելյան Անատոլիա |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | Կենտրոնական Անատոլիա տարածաշրջան |
Վարչկենտրոն | Թունջելի |
Բնակչություն (2007) | 84 022 |
Խտություն | 10,8 |
Տարածք | 7774 |
Ժամային գոտի | +2 |
ISO 3166-2 կոդ | TR-62 |
Հեռախոսային կոդ | 428 |
Փոստային ինդեքսներ | 62000–62999 |
Ավտոմոբիլային կոդ | 62 |
tunceli.gov.tr | |
Աշխարհագրություն
խմբագրելԻր ներկա անվամբ և վարչական սահմաններով ձևավորվել է համաձայն 1936 թ. Հունվարի 4-ին ընդունված «Թունջելիի նահանգի վարչության մասին օրենք»-ի (Tunceli Vilayetinin İdaresi Hakkında Kanun)։ Մարզի վարչական կենտրոնը Թունջելի (Դերսիմ) քաղաքն է։
Մարզը հյուսիսից և արևմուտքից սահմանակից է Երզնկային, հարավից՝ Էլազիգին, արևելքից՝ Բինգյոլին (Բյուրակն)։ Մարզի ընդհանուր մակերեսն է 7,774 քառ. կմ։
Մարզը բաժանվում է ութ գավառների, որոնք են՝ Չմշկածագ, Խոզաթ, Մեծկերտ, Նազիմիե (պատմական անունը՝ Ղզլքիլիսա կամ Կարմիր Վանք), Օվաջըկ (պատմական անունը՝ Բլուր), Բերդակ, Բոլոմոր և Թունջելի։
Բնակչություն
խմբագրելԸստ պաշտոնական տվյալների բնակչության թիվը 76,699 է։ Այդ ցուցանիշով այն Թուրքիայի առավել նվազ բնակեցված տարածքներից մեկն է (բնակչության խտությունը՝ 9.8 բնակիչ/կմ²)։