«Նոր անտառի երեխաները» (անգլ.՝ The Children of the New Forest), անգլիացի ծովագնաց և գրող Ֆրեդերիկ Մարիետի մանկական գեղարվեստական ստեղծագործությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1847 թվականին։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում անգլիական հեղափոխության և Հանրապետության հաստատման ժամանակ՝ 18-րդ դարում և ծավալվում են Բևերլիի չորս որբացած երեխաների շուրջ, որոնք կլորագլուխներից թաքնվում են նոր անտառում և փորձում են գոյատևել բնության գրկում։

Նոր անտառի երեխաները
անգլ.՝ The Children of the New Forest
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՖրեդերիկ Մարիետ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1847
 The Children of the New Forest (Marryat, 1847)

Սյուժե խմբագրել

Պատմությունն սկսվում է 1647 թվականին, երբ անգլիացի թագավոր Չարլզ I-ը պարտություն է կրում քաղաքացիական պատերազմում և Լոնդոնից փախչում Նոր անտառ։  Խորհրդարանի զինվորներն ուղարկվում են նրան փնտրելու և հրաման են ստանում այրել Առնվուդը՝ ասպետ Կոլոնել Բևերլիի տունը, որն սպանվել է Նեյզբիի ճակատամարտի ժամանակ։ Նրա չորս զավակներին՝ Էդվարդին, Համֆրիին, Էլիսին և Էդիթին կրակից փրկում է վերդերեր Ջեյքոբ Արմիթաջը և ներկայացնում որպես իր թոռներ։

Արիստոկրատական ընտանիքի երեխաները հայտնվում են հասարակ մարդկանց աշխարհում և սովորում զբաղվել գյուղատնտեսությամբ։ Արմիթաջի մահից հետո ընտանիքի ղեկավարի պարտականություններն ստանձնում է Էդվարդը։  Երեխաներին օգնում է Պաբլո փոքրիկ գնչուն, որին նրանք փրկել են անտառային ծուղակից։ Սակայն պուրիտան որսորդ Կորբոլտն ամեն կերպ փորձում է վնասել Բևերլի ընտանիքին։ Էդվարդը հրդեհից փրկում է Փեյշենսին՝ Նոր անտառում թագավորական հողերի կառավարիչ Հիզերսթոունի դստերը, որը երիտասարդին աշխատանքի է ընդունում որպես քարտուղար։

Ավելի ուշ Էդվարդը միանում է ապագա թագավոր Չարլզ 2-րդի բանակին, սակայն Վուստերի ճակատամարտում ռոյալիստների պարտությունից հետո վերադառնում է նոր անտառ, որտեղ իմանում է, որ Հիզերսթոունն ստացել է «Առնվուդ» կալվածքը։ Այս լուրից և Փեյշենսի կողմից իր սիրո խոստովանության մերժումից վշտացած Էդուարդը փախչում է Ֆրանսիա։ Նրա քույրերին ուղարկվում են դաստիարակության արիստոկրատական ընտանիքներում, իսկ եղբայրը մնում է ապրելու Նոր անտառում։

Էդվարդն իմանում է, որ Փեյշենսն իրականում սիրում է իրեն, Իսկ Հիզերսթոունը «Առնվուդ» կալվածքը ձեռք է բերել Էդվարդի համար։ Այժմ Էդվարդն սպասում է ֆրանսիական բանակում իր ծառայության ավարտին, որպեսզի վերամիավորվի սիրելիի հետ։

Ստեղծում խմբագրել

 
Առնվուդը և Լիմինգթոնը Հեմփշիրի 1611 թվականի քարտեզում

Մարիետը վեպը գրել է Նորֆոլքում՝ նավատորմից իր հեռանալուց հետո։  «Նոր անտառի երեխաները» դարձել է նրա վերջին ստեղծագործությունը, որը լույս է տեսել նրա կենդանության օրոք։ Երբեմն Մարիետը հյուրընկալվել է իր եղբայր Ջորջի մոտ՝ Հեմփշիրում գտնվող «Chewton Glen» (այժմ 5-աստղանի հյուրանոց) տանը, որը գտնվել է Նոր անտառի սահմանին։  Հենց այստեղ է, որ նա ոգեշնչվել է գրել վեպը և վերցրել գոյություն ունեցող կալվածքի անվանումը՝ «Առնիվուդ» (ստեղծագործության մեջ նշված է առանց «ի» տառի)։  Երեք մղոն դեպի արևելք ընկած է Լիմինգթոն ափամերձ քաղաքը, որը նույնպես հիշատակվում է վեպում։

Մոտիվ խմբագրել

Վեպի սյուժեն կենտրոնանում է Բևերլիի երեխաների վրա, որոնք սովորում են ինքնուրույն գոյատևել անտառում, և պատմվում է հատկապես նրանցից ավագի՝ դեռահաս Էդվարդի մասին։ Ներկայացվում են ասպետության և քաջություն իդեալներ՝ կոփված համեստությամբ։ Ժամանակի ընթացքում երեխաները դառնում են տղամարդկության և կանացիության օրինակներ, և Պաբլո՝ գնչու տղան, ձգտում է հասնել նրանց ապրելակերպին։ Պաբլոյի հայտնվելը վեպում ցույց է տալիս այն փաստը, որ գնչուները Նոր անտառում ապրել են 19-րդ դարում և ասոցացվել են նրա հետ Վիկտորյական դարաշրջանի մարդկանց գիտակցության մեջ։

Մարիետը պահպանողական հայացքներ[1] ուներ, և նրա պատմությունն աջակցում է ռոյալիստներին՝ հետևելով ռոյալիստ սպայի երեխաների ճակատագրին։ Սակայն մեկ հերոս՝ Հաթերսթուոնը, կողմնակից է կարմրագլուխների տեսակետներին[2]։ Մասնակցելով մարտերին և վիրավորվելով իր ռազմական ծովային ծառայության ժամանակ՝ Մարիետը գիտեր պատերազմի բնույթը և այդ պատճառով էլ թշնամական վերաբերմունք է արտահայտել հակամարտության երկու կողմերի նկատմամբ[3]։ Նա կարծում է, որ պետական լավ կառավարումը գտնվում է ինչ-որ տեղ թագավոր Չարլզի՝ իր աստվածային նշանակման վերաբերյալ հաստատակամության և խորհրդարանի կողմից նրա մահապատժի միջև[4]։ Հաշտեցումը և վեպի վերջում Էդվարդի վերադարձը տուն ասոցացվում է միապետության վերականգման հետ։ 17-րդ դարի Անգլիայից այս ուղերձն արտացոլում է հեղինակի վիճակը, որը վեպ է գրել 1840-ական թվականների քաղաքական քաոսի ժամանակ, երբ չարտիստները կոչ էին անում քաղաքական բարեփոխումներ անցկացնել Մեծ Բրիտանիայում և 1848 թվականի հեղափոխություններից քիչ առաջ, որոնք բռնկվեցին ամբողջ Եվրոպայում[3]։

Էկրանավորում խմբագրել

Բի-Բի-Սի հեռարձակող ընկերությունը չորս անգամ էկրանավորել է վեպը հեռուստատեսության համար՝ 1955 թվականին (5 սերիա), 1964 թվականին (6 սերիա), 1977 թվականին (5 սերիա) և 1998 թվականին (6 սերիա)։ Վերջին սերիան ունի ամենաշատ տարբերություններն օրիգինալ ստեղծագործության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mary Virginia Brackett The Facts on File companion to the British novel. — 2006. — Т. 1. — С. 280. — ISBN 081605133X
  2. Catherine Butler, Hallie O'Donovan Reading History in Children's Books. — Palgrave Macmillan, 2012. — С. 96. — ISBN 0230278086
  3. 3,0 3,1 Butts, Dennis Dogs and cats: the nineteenth-century historical novel for children / Collins, Fiona M.; Graham, Judith (eds.). — Historical Fiction for Children: Capturing the Past. — Routledge, 2013. — С. 4–5. — ISBN 1134133308
  4. John Kucich, Jenny Bourne Taylor The Oxford History of the Novel in English. — Oxford University Press, 2011. — Т. 3. — С. 161–162. — ISBN 0199560617

Արտաքին հղումներ խմբագրել

  • «The Children of the New Forest by Frederick Marryat». Project Gutenberg.
  • «The Children of the New Forest». LibriVox — аудиокнига в публичном доступе.