Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորադաշտ (այլ կիրառումներ)

Նոր Փորադաշտ, նախկինում խոշոր հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Գյուղատեղի
Նոր Փորադաշտ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր էին
Ժամային գոտիUTC+4
Նոր Փորադաշտ (Ադրբեջան)##
Նոր Փորադաշտ (Ադրբեջան)

Կոչվել է նաև Նոր Փրադաշտ կամ Նոր Փարադաշտ[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Խոշակունիք գյուղից 5-6 կմ դեպի հյուսիսարևելք։ Ընդգրկել է ավելի քան 130-140 բնակելի տուն և այլ շինություններ[1]։

Պատմություն

խմբագրել

Նոր Փորադաշտը կառուցվել է Հին Փորադաշտից 1 կմ հարավ։ 1950 թվականներին Նոր Փորադաշտը անմարդաբնակ է և ավերակ[1]։

Ճարտարապետություն

խմբագրել

Նոր Փորադաշտում էին գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին և Սուրբ Եղիա մատուռը, ինչպես նաև կար գերեզմանատուն[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 82-83, էջեր 82-83 — 224 էջ։
  2. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 427, էջեր 427 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։