Նոր Կարաչինար
Նոր Կարաչինար, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 143 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Նոր Կարաչինար | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյան | |
Բնակչություն | 107 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Աշխարհագրություն խմբագրել
Համայնքը բարձր լեռնային է։ Նոր Կարաչինար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն մշտական գործող աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Պատմություն խմբագրել
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն խմբագրել
2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 123 մարդ, կա 24 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 72 | 89 | 86 |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ խմբագրել
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 27 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 285
Արտաքին հղումներ խմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.