Նոր Զմյուռնիա (հուն․՝ Νέα Σμύρνη), համարվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հարավային արվարձաններից մեկը։ 2011 թվականի մարդահամարի արդյունքով այն ունեցել է 73,076 բնակիչ[2]։ Այն անվանվել է Սմիրնա՝ ներկայիս Իզմիր քաղաքի անունով, որտեղից  1923 թվականին մեծ քանակությամբ փախստականներ են եկել Նոր Զմյուռնիա Հույն-թուրքական բնակչության փոխանակության ժամանակ[3]։

Համայնք
Նոր Զմյուռնիա
Νέα Σμύρνη
Նոր Զմյուռնիայի Էսթեա դահլիճ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքապետՍտավրոս Ցուլակիս
Մակերես3,524 կմ²
ԲԾՄ50 մետր
Պաշտոնական լեզուՀունարեն
Բնակչություն70,076[1] մարդ (2011)
Խտություն20 736,66 մարդ/կմ²
Ազգային կազմՀույներ, Հայեր
Կրոնական կազմՀունական ուղղափառ եկեղեցի, Հայ Առաքեական եկեղեցի
ՏեղաբնականունԱթենքցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ21
Փոստային դասիչ10x xx, 11x xx, 120 xx
Պաշտոնական կայքcityofathens.gr
Նոր Զմյուռնիա (Հունաստան)##
Նոր Զմյուռնիա (Հունաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Նոր Զմյուռնիան գտնվում է Աթենքի կենտրոնից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Թաղամասն ունի 3 524 կմ² տարածք[4]։ Կալիթեայից հետո երկրորդ ամենախիտ բնակեցված համայնքն է Հունաստանում։ Համայնքի հիմնական երթևեկությունն ապահովում է Անդրեա Սինգրու պողոտան, որը ձգվում է Աթենքի կենտրոնից մինչև ծովափ։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Նոր Զմյուռնիա մարզադաշտ՝ կառուցվել է 1939 թվականին, վերանորոգվել է 1988 թվականին
  • Նոր Զմյուռնիա փակ դահլիճ - մինչև 1 832 մարդ
  • Նոր Զմյուռնիա հրապարակ
  • Նոր Զմյուռնիա այգի - 5 հեկտարանոց այգի, որի 40 %-ը ծառեր են, տեղակայված է համայնքի կենտրոնական մասում[5]
  • Էսթեա Նոր Զմյուռնիա մշակութային միություն։

Նշանավոր մարդիկ խմբագրել

  • Սեմելի Ակրիտա
  • Մարիա Իլիակի
  • Պոլինա (երգչուհի)
  • Կոստանդինոս Պսաչոս (երաժիշտ)
  • Մակիս Անգելոպուլոս (ձեռներեց)

Քույր քաղաքներ խմբագրել

  Հայաստան, Սիսիան (սկսած 2004 թվականից)

Պատմական բնակեցում խմբագրել

Տարի Բնակչություն
1928 210
1933 6,500
1940 15,114
1951 22,074
1961 32,865
1971 42,512
1981 67,408
1991 69,749
2001 73,986
2011 73,076

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.tovima.gr/files/1/2012/12/28/apografi2011.pdf
  2. [http://www.statistics.gr/documents/20181/1210503/resident_population_census2011rev.xls Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011. ΜΟΝΙΜΟΣ Πληθυσμός]
  3. «Convention concerning the Exchange».
  4. «2001 թվականի մարդահամար (ներառյալ տարածները)» (PDF). Հունաստանի ազգային վիճակագրական ծառայություն.
  5. «"ΑΤΤΙΚΟ ΠΡΑΣΙΝΟ > Χώροι Πρασίνου > Νέα Σμύρνη > Άλσος Νέας Σμύρνης > Γενική Παρουσίαση"». attiko-prasino.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Զմյուռնիա» հոդվածին։
 Հունաստանի վարչական բաժանում (պերիֆերիաներ) 

ԱտտիկաԿենտրոնական ՀունաստանԿենտրոնական ՄակեդոնիաԿրետեԱրևելյան Մակեդոնիա և ԹրակիաԷպիրուսՀոնիական կղզիներՀյուսիսային Եգեյան կղզիներՊելոպոնեսՀարավային Եգեյան կղզիներԹեսալիաԱրևմտյան ՀունաստանԱրևմտյան Մակեդոնիա