Ռուսական Արկտիկա (ռուս.՝ Русская Арктика), ազգային պարկ Ռուսաստանի Արխանգելսկի մարզում։ Գտնվում է Նոր երկիր կղզու հյուսիսային հատվածում[1]։ Ստեղծվել է 2009 թվականի հունիսի 15-ին։

Picto infobox plant.png
Ռուսական Արկտիկա
Лежка моржей на острове Нортбрук.jpg
ՏեսակՌուսաստանի ազգային պարկ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԱրխանգելսկի մարզ
Հիմնվել է2009
Մակերես14 260 կմ²
Ռուսական Արկտիկաը գտնվում է Ռուսաստանում
Ռուսական Արկտիկա

Տարածքի մակերեսը կազմում է 1 426 000 հեկտար, որից ցամաքը՝ 632 090 հեկտար, իսկ ծովային տարածքը՝ 793 910 հա[1]։ 2016 թվականի օգոստոսի 25-ին Ռուսաստանի կառավարության որոշումով Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզեխումբը նույնպես ներառվեց Ռուսական Արկտիկայի տարածքի մեջ։

Ստեղծման պատճառներ և նպատակներԽմբագրել

Այս տարածքներում են գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենամեծ թռչնաշուկաները (կայրաների և այդերուկների), ծովափղերի մակաղատեղիները, ապրում են սպիտակ արջեր, գրենլանդական կետեր, բևեռաղվեսներ, գրենլանդական ծովաշներ և փոկեր[2]։ Բուսականությունից հայտնի են մի քանի տեսակի մամուռներ, քարաքոսեր և քիչ քանակության ծաղկավորներ։

Ազգային պարկը ստեղծվել է, որպեսզի պահպանվի Արկտիկայի յուրօրինակ բնությունը։

 
Ծովափղեր Նորտբրուկ կղզում

Պարկի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է աշխարհագրագետ և բևեռախույզ Պյոտր Բոյարսկուն[3][4]։

Ազգային պարկի տարածքը հետաքրքիր չէ միայն բնությամբ. այստեղ են գտնվում նաև այնպիսի վայրեր և օբյեկտներ, որոնք կապված են ռուսական արկտիկայի բացահայտման և յուրացման պատմության հետ՝ սկսած XVI դարից։ Այստեղ են գործունեություն ծավալել Վլադիմիր Ռուսանովը, Գեորգի Սեդովը, Վիլեմ Բարենցը։

Այսպիսով, այս շրջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում էկոլոգիական, գիտական և ճանաչողական տուրիզմի համար։ 2009 թվականին Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարներին առաջարկեց իրենց հերթական արձակուրդն անցկացնել այսպիսի շրջաններում[2]։

2016 թվականի օգոստոսի 25-ի № 840 որոշմամբ ՌԴ կառավարությունը վերացրեց Ֆրանց-Իոսիֆի որսարգելոցը և տարածքը ներառեց Ռուսական Արկտիկայի կազմում[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «В России создан новый национальный парк „Русская Арктика“» — Российский национальный комитет содействия Программе ООН по окружающей среде
  2. 2,0 2,1 «В. Путин создаст на Новой Земле парк «Русская Арктика»» (ռուսերեն)։ rbc.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 22 июня 2009 
  3. Боярский, Пётр. ««Русская Арктика» — уникальна»։ // Интернет-издание «Вести.ру»։ 2009-06-27։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-10-ին։ Վերցված է 2016-04-23 
  4. Донских, Екатерина. Авантюрист в Арктике. Как из романтика вырос уникальный учёный // Аргументы и факты. — 2014. — № 9 (1738) за 26 февраля. — С. 62. (Ստուգված է 23 Ապրիլի 2016)
  5. Постановление от 25 августа 2016 г. № 840 О расширении территории национального парка «Русская Арктика»

Արտաքին հղումներԽմբագրել