Նորվեգական թագավորական խեցգետին

խեցգետնանմանների տեսակներ
Նորվեգական խեցգետին
Նորվեգական թագավորական խեցգետին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Ենթատիպ Խեցգետնանմաններ
Դաս Բարձրակարգ
խեցգետիններ
Կարգ Տասնոտանիներ
Վերնաընտանիք Անապատային
խեցգետիններ
Տեսակ Նորվեգական
խեցգետին
Լատիներեն անվանում
Lithodes maja
(Linnaeus, 1758)



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նորվեգական թագավորական խեցգետին (լատին․՝ Lithodes maja), խեցգետնակերպերի ենթատիպի բարձրակարգ խեցգետինների դասին պատկանող հոդվածոտանի[1]։

Տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափամերձ հատվածներում` Կանադայից մինչև Հյուսիսային Եվրոպա։

Տարածվածություն

խմբագրել

Թագավորական խեցգետինն իր անվանումը ստացել է Նորվեգիայի տարածքում մեծ տարածվածության համար։ Հայտնաբերվել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։

Նորվեգական թագավորական կամ արքայական խեցգետինը տարածված է Բրիտանական կղզիներում, հատկապես՝ Շոտլանդիայում, Ֆարերյան կղզիներում, Իսլանդիայում, Շպիցբերգենում, ինչպես նաև Գրենլանդիա կղզու հարավարևելյան հատվածում։

Խեցգետինը տարածված է նաև Կանադայում՝ Նյուֆաունդլենդից հարավ ընկած տարածքներում։ Ապրում են մինչև 800 մետր խորություններում։

Նկարագրություն

խմբագրել

Նորվեգական խեցգետինը միջին չափի հոդվածոտանի է։ Մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 13-14 սմ։

Խեցգետնի մարմինն ունի շագանակագույն գունավորում։ Հազվադեպ լինում է նաև վառ նարնջագույն։ Մարմինն արտաքինից պատված է խոշոր փշերով, որոնք պաշտպանում են կենդանուն արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից։

Նորվեգական թագավորական խեցգետինն արդյունագործածական ոչ մի նշանակություն չունի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cédric d'Udekem d'Acoz (2003). «Նորվեգական թագավորական խեցգետին (Կառլ Լինեյ, 1758)». Crustikon – crustacean photographic website. Տրոմսյոյի համալսարան և թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգական թագավորական խեցգետին» հոդվածին։