Նորման Թայրոգ» (անգլ.՝ Norman Taurog, փետրվարի 23, 1899(1899-02-23)[5][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] - ապրիլի 7, 1981(1981-04-07)[2][3][4], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, որը 1920–1968 թվականներին նկարահանել է ավելի քան 140 ֆիլմ։ «Skippy» կինոնկարի համար 1931 թվականին ստացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար։ Բոլոր ռեժիսորներից ամենաշատը նա է աշխատել Էլվիս Փրեսլիի հետ (9 համատեղ ֆիլմեր)։

Նորման Թայրոգ
անգլ.՝ Norman Taurog
Ծնվել է1899 թվական, փետրվարի 23
ԾննդավայրՖրանսիա, Վերսալ
Մահացել է1981 թվական, ապրիլի 7
Մահվան վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Ոճ(եր)կատակերգություն
ԱմուսինJulie Leonard?
Պարգևներ
IMDbID ID 0851537

Կենսագրություն խմբագրել

Նորման Թայրոգը ծնվել է 1899 թվականին Չիկագոյում, Ռուսական կայսրությունից արտագաղթած հրեաների ընտանիքում։ 13 տարեկանում նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմում։ Մինչև ֆիլմարտադրությամբ զբաղվելը աշխատել է թատրոնում։

Վերադառնալով կինոարտադրությանը՝ նա որոշում է զբաղվել ռեժիսուրական գործունեությամբ։ Մինչև 1930-ականները նկարահանել է 42 կարճամետրաժ ֆիլմ։ Այդ ժամանակահատվածում նա մշակել է իր սեփական ոճը։ Թայրոգի ուժեղ կողմը միշտ եղել է թեթև կատակերգությունը, բայց նաև նկարահանել է բարդ դրամատիկ սյուժեով կինոնկարներ։

 

1931 թվականին նկարահանել է «Skippy» ֆիլմը։ Վերջինիս համար ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն ռեժիսուրայի համար» մրցանակը։ Ռեժիսոր Ջեքի Կուպերի եղբորորդին այս ֆիլմում նկարահանվել է գլխավոր դերում։ Նա ևս առաջադրվել է «Օսկար»-ի (դա առաջին դեպքն է եղել, երբ առաջադրվել է անչափահաս դերասան)։ Սյուժեն, որը հիմնված է հանրաճանաչ կոմիքսների վրա, երգիծական է և հատուկ է այդ տարիների խրատականությանը։ Այդ իսկ պատճառով ֆիլմը չափազանց ճանաչված էր։

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Թայրոգը սկսում է իր կարիերայի երրորդ շրջանը՝ դրսևորելով իր ռեժիսորական տաղանդը՝ աշխատելով տարբեր ժանրերում։ «Եթե ես ունենայի միլիոն» (անգլ.՝ If I Had a Million 1934 թվական) և «Մենք չենք հագնվել» (անգլ.՝ We're Not Dressing (1934 թվական) կինոնկարներում դրսևորվել է նրա աշխատանքը այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Գերի Կուպերը, Ջորջ Ռաֆթը, Բինգ Քրոսբին, Քերոլ Լոմբարդը։

1938 թվականին Թայրոգն օգտագործել է իր բոլոր հմտություններն ու փորձը, որպեսզի կյանքի կոչի դասական գրականության հաջողված նմուշներից մեկը՝ «Թոմ Սոյերի արկածները» (անգլ.՝ The Adventures of Tom Sawyer): Այդ տարում ռեժիսորը նկարահանել է «Տղաների քաղաք» (անգլ.՝ Boys Town) ֆիլմը, որն առաջադրվել է հինգ «Օսկար» մրցանակի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Թայրոգը վերադարձել է թեթև, ժամանցային ֆիլմերի ստեղծմանը, որն այդ ժամանակահատվածում պահանջված էր հասարակության կողմից։ Սակայն 1947 թվականին նա նկարահանում է իր ռեժիսուրային ոչ այնքան հատուկ «Սկիզբ կամ Վերջ» ֆիլմը (անգլ.՝ The Beginning or the End), որը պատմում է ատոմային ռումբի ստեղծման մասին։ Ավելի ուշ կրկին վերադարձել է կատակերգության ժանրին` ստեղծելով «Բառեր և երաժշտություն» (անգլ.՝ Words and Music, 1948 թվական), «Հարուստ, երիտասարդ և գեղեցիկ» (անգլ.՝ Rich, Young and Pretty, Քեդդի (անգլ.՝ The Caddy, 1952 թվական) ֆիլմերը։ Դին Մարտինի և Ջերրի Լյուիսի զավեշտալի դուետի հետ ռեժիսորը նկարահանել է հինգ ֆիլմ։

1960 թվականին Թայրոգը նկարահանում է իր առաջին ֆիլմը Էլվիս Փրեսլիի հետ` «Զինվորական բլյուզ» (անգլ.՝ G.I. Blues) անվանումով։ Դա Էլվիսի համար շրջադարձային պահ էր։ Դրանից առաջ նա Ջեյմս Դինի հետ մարմնավորել էր նման կերպարանք՝ որպես մտախոհ զգացմունքային խռովարար «Love Me Tender» (1956) կամ «Jailhouse Rock» (1957) ֆիլմերում։ «Զինվորական բլյուզ»-ը տալու էր Էլվիսի մի քանի ապագա ֆիլմերի երանգը` աղջիկներ, արկած և մի քանի հիթեր պարզ սյուժեի ֆոնի վրա։ Հենց Թայրոգն ուժեղ էր նման ֆիլմերում։ Աշխատանքը հաջողվեց և հետագա ութ տարիների ընթացքում ռեժիսորը նկարահանել է Էլվիսին ևս ութ ֆիլմերում։

1961 թվականին Թայրոգի կարիերան անսպասելիորեն ընդհատվել է, նա կուրացել է։ Ռեժիսորը մահացել է 1981 թվականի ապրիլի 7-ին, 82 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #133526526 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Թայրոգ» հոդվածին։