Նորիկ Թադևոսյան

հայ մանկավարժ

Նորիկ Համբարձումի Թադևոսյան (1924, Քանաքեռ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2010), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Նորիկ Թադևոսյան
Ծնվել է1924
ԾննդավայրՔանաքեռ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2010
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1954)
Մասնագիտությունմանկավարժ

Կենսագրություն խմբագրել

Նորիկ Թադևոսյանը ծնվել է 1924 թվականին, Քանաքեռում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, և որպես ուսուցիչ աշխատել նույն դպրոցում։

1941 թվականին, Գերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է բանակ, ծառայել 25-րդ գվարդիական բրիգադում, մասնակցել ֆաշիստական հորդաների դեմ մղված բազմաթիվ մարտերին։ 1943 թվականի սեպտեմբերի 13-ին Թադևոսյանը հրաման է ստացել «լեզու» բերել, որի համար ընկերների հետ հրաձգության տակ ընկնելով կատարել են հրամանը, հրաձգության ժամանակ վիրավորել են գերմանացի սպային և գերի վերցրել։ Մարտական խնդիրը կատարելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ 1943 թվականի սեպտեմբերին, մարտերին մասնակցել է Վյազմա-Սմոլենսկ ուղղությամբ։ Մարտերից մեկում Թադևոսյանը ծանր վիրավորվել է։ Երկարատև բուժումից հետո, 1944 թվականին զորացրվել է բանակից, որպես 2-րդ կարգի հաշմանդամ[1]։

Թադևոսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Գերմանացիների դեմ տարած հաղթանակի համար», «Հաղթանակի 30-ամյակին» մեդալներով[1]։

1954 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Վերջին 30 տարում Թադևոսյանն աշխատել է Ավանի և Սովետական շրջանի № 29 երեկոյան դպրոցներում ուսմասվար և պատմության ուսուցիչ։ Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով[1]։

Նորիկ Թադևոսյանը մահացել է 2010 թվականին։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Գերմանացիների դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Հաղթանակի 30-ամյակին» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել