Նորդօստպոլդեր

համայնք Նիդերլանդներում

Նորդօստպոլդեր (հոլ.՝ Noordoostpolder, , նշանակում է հուսիսարևելյան պոլդեր (ծովից խլված ցամաքամաս). (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), համայնք Նիդերլանդների Ֆլևոլանդ մարզում։ Նախկինում կոչվել է Ուրկի երկիր (Urker Land): Վարչական կենտրոնը համայնքի կենտրոնական մասում ընկած Էմմելորդ բնակավայրն է։ Նորդօստպոլդերն զբաղեցնում է 460,05 կմ² տարածք, բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 45.805։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը կազմում է 11.800 եվրո։ Համայնքի տարածքում և մերձակայքում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երկու օբյեկտ՝ նախկինում կղզու կարգավիճակ ունեցած Սխոկլանդը, , որը վերածվել է թանգարանի, և Եվրոպայի խոշորագույն շոգեպոմպակայանը՝ Վաուդագեմաալը (Ir. D.F. Woudagemaal), որը կառուցվել է 1920 թվականին և մինչև օրս էլ հաջողությամբ ծառայում է ջրի ավելցուկը ծով արտամղելու և այդպիսով հեղեղումները կանխելու նպատակին։ 2017 թվականին Նորդօստպոլդերում շահագործման է հանձնվել Նիդերլանդների խոշորագույն հողմակայանը, որը տարեկան արտադրում է 1,4 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա[2]։

Բնակավայր
Նորդօստպոլդեր
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Հիմնադրված էհունվարի 1, 1962 թ.
Մակերես595,43 կմ²
ԲԾՄ−3 մետր
Բնակչություն47 583 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ8300–8319
Պաշտոնական կայքnoordoostpolder.nl(նիդեր.)
Նորդօստպոլդեր (Նիդեռլանդներ)##
Նորդօստպոլդեր (Նիդեռլանդներ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kerncijfers wijken en buurten 2021 — 2021.
  2. Windpark Noordoostpolder, abgerufen am 29. März 2018 (niederländisch)

Արտաքին հղումներ խմբագրել