Նորայր Պողարյան

հայ բանասեր

Նորայր Գարեգինի Պողարյան (հունվարի 17, 1904(1904-01-17)[1], Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1996(1996-12-19) կամ 1996[2], Երուսաղեմ), հայ ձեռագրագետ, բանասեր։ Գրչանունները՝ Ծովական, Վանատուր[3]։

Նորայր Պողարյան
Ծնվել էհունվարի 17, 1904(1904-01-17)[1]
Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1996(1996-12-19) (92 տարեկան) կամ 1996[2]
Երուսաղեմ
Ազգությունհայ
Մասնագիտությունձեռագրագետ և բանասեր

Կենսագրություն

խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Վարդանյան վարժարանում, ապա Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի դպրոցում (1922-19281928 թվականից՝ Երուսաղեմի միաբանության անդամ։ Պողարյանը 1949 թվականից Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ձեռագրերի մատենադարանի տնօրենն է։ 1973 թվականից՝ արքեպիսկոպոս։ Անգլիայում հետևել է աստվածաբանության դասընթացների (1928-19301925 թվականից դասավանդում է վանքի դպրոցում։ Թղթակցել է «Սիոն», «Հայ խոսնակ», «Բանբեր Մատենադարանի», «Էջմիածին» և այլ պարբերականների։ 1951 թվականին այցելել է Սովետական Հայաստան։ Պողարյանի ուսումնասիրությունները մեծ մասամբ վերաբերում են հայ գրչությանը, գրչագրերին, անտիպ գործերին։ Պողարյանը կազմել է Երուսաղեմի վանքի հայերեն ձեռագրերի գիտական ցուցակը՝ «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբյանց» (հ. 2-4, 1953-1960), որտեղ նկարագրել է 560 ձեռագիր՝ նկարագրված գրչագրերի թիվը հասցնելով 700-ի։ «Մայր ցուցակ...»-ի երկրորդ հրատարակությունը (հ. 1-9, 1966-1979) ամփոփում է 3000 ձեռագրերի նկարագրություն։ Այստեղ առաջին անգամ ներկայացվել են մի շարք նորահայտ ձեռագրեր, որոնք բնագրային մեծ արժեք ունեն։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա կազմած Հովհաննես Թլկուրանցու «Տաղագիրք» (1958), «Հայ գրողներ, Ե-Ժէ դար» (1971), «Գրիգոր Ակներցու Թաթարաց պատմությունը» (1974) գործերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 368.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Նորայր Պողարյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 368