Բացել գլխավոր ցանկը

Հովհաննես Թլկուրանցի, միջնադարյան հայ բանաստեղծ-քնարերգու։

Հովհաննես Թլկուրանցի
Վախճանվել է1535
Մասնագիտությունբանաստեղծ
Հովհաննես Թլկուրանցի Վիքիքաղվածքում
Հովհաննես Թլկուրանցի Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Հովհաննես Թլկուրանցու կենսագրությունն անհայտ է։ Բանասիրական մանրակրկիտ քննությամբ հաստատված է, որ տաղերգուն ապրել է 14-րդ դարի երկրորդ և 15-րդ դարի առաջին կեսում։ Նա ոչ միայն գրել է տաղերը, այլև ինքն էլ կատարել է դրանք, եղել է երգիչ և երգահան[1]։ Բանաստեղծություններից մեկում նա գրում է, որ 70 տարեկան է։ Հովհաննես Թլկուրանցու բանաստեղծություններն առաջին անգամ հրատարակվել է հայ առաջին տպագիր երգարանում Հակոբ Մեղապարտի կողմից 1513 թվին։ Մինչ վերջերս ընդունված էր, որ բանաստեղծ Թլկուրանցին և Կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցին, որն ապրել է XV-XVI դարերում, նույն անձն է։ Ըստ այդմ, համարվում էր, որ Թլկուրանցին առաջին միջնադարյան բանաստեղծն է, որի ստեղծագործությունները տպագրվել են իր կենդանության օրոք։ Սակայն այժմ ապացուցված է, որ բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցին՝ ապրելով XIV-XV դարերում, չի կարող Կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցին լինել։

ԵրկերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայ մշակույթի նշանավոր գործիչները, 5-18-րդ դարեր։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1976 էջ 424