Հայ խոսնակ, բարոյագիտական, գրական, կրոնական ամսաթերթ։ Լույս է տեսել 1924-1939 թթ.-ին, Կոստանդնուպոլսում։

Խմբագիրներ՝ Ա․ Սյուրմեյան, Մ․ Նարոյան, Զ․ Կեզյուրյան։ Ծանոթացրել է հայ հին և նոր գրականությանը, տպագրել թարգմանություններ ռուս և արևմտաեվրոպական գրողներից։ Ուշագրավ են հայ հոգևոր երաժշտությանը նվիրված հոդվածները («Հայ շարականները եվրոպական ձայնագրությամբ», № 1, 1929)։ Կարևոր դեր է հատկացրել հայերենի ուսուցմանը սփյուռքի դպրոցներում։ 1932-1934 թթ.-ին հրատարակել է «Հայ խոսնակ մանկանց» հավելվածը, որտեղ տեղ են գտել գրական գործեր, թվաբանական խնդիրներ, հանելուկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 126