Նորայր Ենգիբարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորայր Ենգիբարյան (այլ կիրառումներ)
Նորայր Բագրատի Ենգիբարյան (նոյեմբերի 12, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, աստղագետ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1982)։
Նորայր Ենգիբարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1941 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Մաթեմատիկա Աստղագիտություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
ԿենսագրությունԽմբագրել
1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1980 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ֆունկցիաների տեսությանը, ինտեգրալ հավասարումներին և ճառագայթման տեղափոխման տեսությանը։ Ստեղծել է ինտեգրալ օպերատորների, այդ թվում Վիներ-Հոպֆի տիպի օպերատորների, ֆակտորացման ոչ գծային հավասարումների տեսությունը, կառուցել է Լորանի բազմապատիկ շարքերի նորմալ զուգամիտության տիրույթները։ Մշակել է ճառագայթման տեղափոխման գծային և ոչ գծային խնդիրների լուծման նոր մեթոդներ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |