Նորայր Բախտամյան (նոյեմբերի 1, 1970(1970-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ հրաձիգ՝ ատրճանակից, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2011 թվականի հրաձգության աշխարհի գավաթի արծաթե մրցանակակիր։ 3 Օլիմպիական խաղերի մասնակից (2004, 2008 և 2012):

Նորայր Բախտամյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1970(1970-11-01) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունսպորտային հրաձիգ

Կենսագրություն խմբագրել

Նորայր Բախտամյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին՝ Երևանում։ Հրաձգությամբ տարվել է 1985 թվականից։ Սպորտում առաջին քայլերն արել է Խորեն Իգիթյանի գլխավորությամբ[1]։

Նվաճումներ խմբագրել

Սպորտում եղած ողջ ընթացքում բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերում՝ 10 մետր հրաձգությունում, զբաղեցրել է 4-րդ տեղը։ Չորս տարի անց ելույթ է ունեցել Պեկինի Օլիմպիական խաղերում, բայց՝ անհաջող։ 2011 թվականին Սիդնեյի աշխարհի գավաթի առաջնությունում երկրորդն է եղել։ 2012 թվականին երկու անգամ գրավել է աշխարհի գավաթի չորրորդ տեղը։ Նույն տարվա փետրվարին ֆիննական Վերումայկի քաղաքում կայացած Եվրոպայի ձմեռային առաջնությունում հավաքելով 679,6 միավոր՝ գրավել է 6-րդ տեղը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Նորայր Բախտամյան». NEWS.am Sport. 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.