Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորս (այլ կիրառումներ)

Նորս կամ Նորագյուղ[1] (այժմ կոչվում է՝ Նուրսու ադրբ.՝ Nursu), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Գյուղ
Նորս/Նուրսու
ադրբ.՝ Nursu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ՀամայնքՇահբուզի շրջան
Բնակչություն799 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Նորս (Ադրբեջան)##
Նորս (Ադրբեջան)

Հայտնի է միջնադարյան բերդով, Ս․ Խաչ կամ Գյուտի վանքով, Ս․ Երրորդություն եկեղեցով։ Ս․ Խաչ վանքը (այժմ՝ ավերակ), համաձայն մուտքի բարավորի արձանագրության, 1251-ին կառուցել է տվել Պռոշյանների Լիանոս իշխանը (դրա համար վանքը կոչվել է նաև Լիանոսի վանք)։ Գյուղի հարավ–արևմտյան կողմում պահպանվել է Ս․ Երրորդություն կիսավեր եկեղեցին (հիմնական վերանորոգման է ենթարկվել 1654-ին)։ Այն քառամույթ եռանավ բազիլիկ է, յոթանիստ աբսիդով և արևելյան զույգ ավանդատներով։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հյուսիսից։ Արևմտյան մուտքի առջև դրված է XIII դ․ կեսերի գեղաքանդակ մեծ խաչքար։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 384