Նոտր Դամ դե լա Գարդ

եկեղեցի Ֆրանսիայում

Նոտր Դամ դե լա Գարդ (ֆր.՝ Notre-Dame de la Garde), բազիլիկ Մարսելում, Ֆրանսիա։ Տեղացիները կոչում են La Bonne Mère տաճար՝ այն համարելով քաղաքի պահապան[1]։

Նոտր Դամ դե լա Գարդ
Notre-Dame de la Garde
Հիմնական տվյալներ
Տեսակբազիլիկ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՄարսել
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Marseille?
Օծման թվական1864, հունիսի 5
Հիմնական ամսաթվերը1853
ՃարտարապետԱնրի-Ժակ Էսպերանդյե
Ճարտարապետական ոճՆորբյուզանդական ոճ
Հիմնադրված1853
Երկարություն52 մետր
Բարձրություն60 մետր
Շինանյութմարմար
Քարտեզ
Քարտեզ
 Basilique Notre-Dame de la Garde Վիքիպահեստում

Տաճարը կառուցվել է 1853-1864 թվականներին նեո-բյուզանդական ոճով՝ ըստ ճարտարապետ Անրի-Ժակ Էսպերանդյեի նախագծի։ Շենքը կառուցված է հնագույն ամրոցի հիմքի վրա, քաղաքի ամենաբարձր կետում՝ կրաքարային լեռան վրա՝ տաճարը դարձնելով Մարսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ 1864 թվականի հունիսի 5-ին բազիլիկն օծվել է։ Մինչ դա Նոտր Դամ դե լա Գարդը մատուռ է եղել, որը կառուցվել էր 1214 թվականին, իսկ 1536 թվականին՝ վերափոխվել եկեղեցու[2]։

Բազիլիկի դամբարանը փորագրված է ժայռից և կառուցվել է հռոմեական ոճով։ Վերին եկեղեցին ունի նեո-բյուզանդական առանձնահատկություններ, զարդարված է խճանկարով։ 41 մ բարձրության վրա գտնվող քառակուսի աշտարակի վերևում կառուցվել է զանգակատունը, որն ունի 12.5 մ բարձրություն։ Դրա վրա կառուցվել է Մարիամ Աստվածածնի և մանկան ոսկեզօծ արձանը, բարձրությունը՝ 11 մ։

2001-2008 թվականներին բազիլիկը վերակառուցվել է։ Այսօր Նոտր Դամ դե լա Գարդը Մարսելում ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրն է[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Being Provencal. Niranjani Iyer. India Today Travel Plus. IN FOCUS: MARSEILLE. April 2008
  2. Abbé G there. Arnaud d' Agnel, Marseilles, Notre-Dame of Garde, ED. Tacussel, Marseilles, 1923, p.13-15
  3. Regis Bertrand, The Christ of Marseillais, Thune, Marseille, 2008, p. 204 ISBN 978-2-913847-43-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամ դե լա Գարդ» հոդվածին։