Նովի Գրադ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նովի Գրադ (այլ կիրառումներ)
Նովի Գրադ (բոս․՝ Bosanski Novi, սերբ.՝ Нови Град / Novi Grad, խորվ.՝ Bosanski Novi), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսային հատվածում։ Համարվում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Մտնում է Սերբական Հանրապետության Պրիեդոր շրջանի կազմում։ Քաղաքը տեղակայված է Ունա գետի վրա՝ Խորվաթիայի հետ սահմանին։ Քաղաքում գործում են փոստ, հիվանդանոց, տարրական և միջնակարգ դպրոցներ, խանութներ, մշակութային կենտրոններ և այլն։
Քաղաք | ||
---|---|---|
Նովի Գրադ | ||
բոս․՝ Bosanski Novi, սերբ.՝ Нови Град / Novi Grad, խորվ.՝ Bosanski Novi | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | [[Սերբական Հանրապետություն]] | |
Շրջան | [[Պրիեդոր]] | |
Համայնք | [[Նովի Գրադ (համայնք)]] | |
Քաղաքապետ | Սնեժանա Ռաիլիչ | |
Առաջին հիշատակում | [[1280 թվական]] | |
Մակերես | 470 կմ² | |
ԲԾՄ | 216 մետր | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | |
Բնակչություն | 11 063[1] մարդ (2013) | |
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 52 | |
Փոստային ինդեքս | 79 220 | |
Պաշտոնական կայք | opstina-novigrad.com | |
| ||
ԱնվանումԽմբագրել
Մինչև բոսնիական պատերազմը քաղաքը կոչվել է Բոսանսկի Նովի։ Պատերազմից հետո Սերբական Հանրապետության կառավարության կողմից քաղաքը անվանափոխվել է Նովի Գրադ, կամ ուղղակի Նովի, որը սակայն հետագայում ժամանակավորապես չեղարկվել է Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի կողմից և հաստատվել է Նովի Գրադ անվանումը[1][2]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Նովի Գրադ համայնքը տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սանա և Ունա գետերի միջև։ Զբաղեցնում է 470 կմ² մակերես։ Այստեղ գերակշռում է բարեխառն մայրցամաքային կլիման։
ՊատմությունԽմբագրել
Նովի Գրադ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1280 թվականին՝ հռոմեական Castrum Novum անվանման ներքո, որը թարգմանաբար նշանակում է «նոր քաղաք»։ 1895 թվականին Ավստրո-Հունգարական կառավարիչները քաղաքը անվանափոխել են Բոսանսկի Նովի։ Ունա և Սանա գետերի վրա եղել են փայտե կամուրջներ։ Բնիկները զգուշանում էին գարնանային և աշնանային վարարաջրերից։ 1872 թվականին Բոսանսկի Նովին դարձել է Բոսնիական Կրաինայի առաջին համայնքը, որը ունեցել է երկաթուղային կայարան։ Կայարանը համայնքին առավելություն էր տալիս ուրիշների նկատմամբ։ Առաջին հիվանդանոցը այստեղ կառուցվել է մոտավորապես 1872 թվականին։
ԲնակչությունԽմբագրել
1991 թվականԽմբագրել
Քաղաք՝
- բոսնիացիներ - 6,831 (50,27 %);
- սերբեր - 5,121 (37,68 %);
- հարավսլավներ - 1,117 (8,22 %);
- խորվաթներ - 187 (1,37 %);
- այլազգիներ - 332 (2,46 %).
- ընդամենը։ 13,588 մարդ
2006 թվականԽմբագրել
2006 թվականին համայնքի բնակչության մեծամասնությունը կազմում էին էթնիկ սերբերը։
2013 թվականԽմբագրել
Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 11 063 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 28 799 համայնք[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске - Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013. Archived 2014-01-24 at the Wayback Machine.
- ↑ «Popis stanovništva, domaćinstava istanova u Bosni iHercegovini 2013 – PRELIMINARNI REZULTATI»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է 2019-07-06