Նոյի գերեզման
Նոյի գերեզման (ադրբ.՝ Nuh peyğəmbərin türbəsi), դամբարան-թյուրբե Նախիջևան քաղաքի հարավում՝ Նախիջևանի հին բերդի տարածքում։ Ադրբեջանցիները այն համարում են Նուհա մարգարեի գերեզմանը։
Տեսակ | դամբարան |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Ճարտարապետական ոճ | Architectural school of Nakhchivan? |
Հիմնադրված է | 17-րդ դար |
Պատմություն
խմբագրելՀամաձայն Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի, ինչպես նշել են տեղի հայերը, որոշ պարսկական և հայկական աղբյուրները, Նոյի դամբարանը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 1539 թվականին[1]։ Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ Կ. Ա. Նկիտինը նշել է, որ շնորհիվ հայերի ավանդության ու կրոնական զգացմունքների է պահպանվել և փրկվել ավերումից Նոյի և նրա ընտանիքի անդամների գերեզմանները[2]։ «Կովկասյան օրացույցը» 1852 թվականին, թվարկելով Նախիջևանի մուսուլմանական և քրիստոնեական հուշարձանները, Նոյի դամբարանը համարում է քրիստոնեական[2]։
Կառուցվածք
խմբագրելԸստ «Կովկասյան օրացույցի» նկարագրման՝ գերեզմանն իրենից ներկայացնում էր մատուռ, որը նախկին եկեղեցու մաս է կազմել։ Նախկինում այդ մատուռը եղել է գոյություն ունեցած եկեղեցու ներքին հարկում։ Մատուռ մտնելու համար մի քանի աստիճան պետք էր իջնել ներքև։ Ներքին տեսքը գրեթե շրջանաձև էր ու թաղածածկ, որը պահում էր կենտրոնում գտնվող քարե սյունը։ Հենց այդ սյան տակ էլ, ըստ ավանդության, գտնվել է Նոյի աճյունը[2]։
Ավանդություն
խմբագրելՇոտլանդացի ճանապարհորդ Ջոն Ֆոսթեր Ֆրեզերը, ով 20-րդ դարի 20-ական թվականներին եղել է տարածաշրջանում, նշել է, որ գերեզմանոցը հայերի համար սրբավայր է համարվել[3]։ Տոն օրերին հայերը խմբերով այցելել են մատուռ, որտեղ խոնարհվել են գերեզմանին, ընծաներ են մատուցել և մանր քարեր են ամրացրել մատուռի կամարներին։ Սնահավատ հայերը կարծել են, որ եթե այդ քարերը կպնեն ու չընկնեն կամարներից, ապա իրենց ցանկություններն ու խնդրանքները կկատարվեն[4]։
Ներկա վիճակ
խմբագրելՆերկայիս տեսքը դամբարանը ստացել է 2006 թվականին՝ տեղական իշխանությունների որոշմամբ։ Գերեզմանը կազմված է նախկին մատուռի ներքնահարկի մնացորդներից։ Դամբարան կրկին աստիճաններով են իջնում։ Սրահի կենտրոնում կանգնած է սյունը։ Ըստ ավանդության, այդ սյան տակ է գտնվում Նոյի մասունքները։ Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանում պահպանվել է Բահրուզ Քյանգյարլիի նկարը, որում պատկերված է գերեզմանը 100 տարի առաջվա տեսքով։
Պատկերասրահ
խմբագրել-
Ռուսական կայսրության փոստային բացիկ
-
Ռուսական կայսրության փոստային բացիկ
-
Դամբարանը Բահրուզ Քյանգյարլիի նկարում, 20-րդ դարի սկիզբ
-
Ադրբեջանի փոստային նամականիշ, 2010 թվական
-
Դամբարանը Բահրուզ Քյանգյարլիի նկարում, 20-րդ դարի սկիզբ
-
Դամբարանը Բահրուզ Քյանգյարլիի նկարում, 20-րդ դարի սկիզբ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Нахичевань.Энциклопедический словарь Брокгауза и Ефрона
- ↑ 2,0 2,1 2,2 Кавказский календарь: на 1852 год стр.348
- ↑ John Foster Fraser / Round the world on a wheel /1925 г. p.90 (532) ISBN 587913380X, 9785879133806Բնօրինակ տեքստ (անգլ.)
In time we reached Nachitchevan and visited Noah's tomb. It is a featureless, mud-covered building that the Armenians regard as holy.
- ↑ К.А. Никитин / Город Нахичевань и Нахичеванский уезд, СМОМПК 2, отд. I, (Тифлис, 1882) С.-112
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նոյի գերեզման կատեգորիայում։ |