Նոմենտանո կամուրջ
Նոմենտանո կամուրջ (իտալ.՝ Ponte Nomentano, միջնադարում կոչվել է Pons Lamentanus), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Անյենե գետը։ Կամուրջը կազմում է Վիա Նոմենտանա ճանապարհի մի մասը։ Հայտնի է միջնադարյան աշտարակով, որը ծառայում էր Հռոմի հյուսիսային կողմի պաշտպանության համար։
Նոմենտանո կամուրջ Ponte Nomentano | |
---|---|
Անունով | Via Nomentana? |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | պաշտպանական կամարավոր կամուրջ |
Նյութ | աղյուս, տրավերտին, տուֆ, փայտ |
Թռիչքների քանակ | 3 |
Հատում է | Անյենե |
Ճանապարհ | Վիա Նոմենտանա |
Կառուցվել է | Ք․ ա․ 1-ին դար |
Երկարություն | 60 մ |
Լայնություն | 7,35 մ |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Պատմություն
խմբագրելՀնում Նոմենտանո կամուրջը գտնվում էր Ավրելիանոսի պատից դուրս, Նոմենտանա դարբասներից 3,9 կմ հեռավորության վրա[2]։ Բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին վկայում է, որ կամուրջը փլուզվել է 547 թվականին Իտալիայի և Օստգոթերի պատերազմի ժամանակ, սակայն Նարսես հրամանատարը 552 թվականին վերականգնել է այն[3]։ Առաջին կառույցը թվագրվում է Հռոմեական հանրապետության ժամանակաշրջանին, և հավանաբար վերը նշված պատերազմի ժամանակ կամուրջը մասամբ է վնասվել[4]։
Կամրջի ստորին հատվածը թվագրվում է Ադրիանոս I (772–795) պապականության ժամանակաշրջանին, իսկ ամրոցատիպ կառույցը՝ Նիկողայոս V Պապի ժամանակաշրջանին (1447–1455)։ Դրանից հետո այն վերակառուցվել է 1461, 1470, և 1474 թվականներին[2]։
1849 թվականին ֆրանսիական զորքը կամրջից 7 մետր քանդում է, որպեսզի կանխի Գարիբալդիի առաջխաղացումը դեպի Հռոմ։ Սակայն անմիջապես դրանից հետո փլուզված մասը վերականգնվում է[5]։
Այսօր կամուրջը շրջապատված է այգով, և այն սահմանափակված է հետիոտների համար։
Կառույց
խմբագրելՆոմենտանո կամրջի վերնաշինվածքն ունի 31,30 մետր երկարություն։ Իսկ կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 60 մետր, լայնությունը՝ 7,35 մետր[6]։ Կենտրոնական կամարի լայնությունը 15 մետր է։ Այն իրենից ներկայացնում է կիսալուսնաձև կամար, որը պատված է տրավերտինով[7]։ Երկու կողային աղյուսե կամարները կառուցվել են Իննոկենտիոս X (1644–1655) Պապի օրոք, քարե կամարների փոխարեն[2]։
Անյենե գետի վրայի ամրոցաշեն կամուրջներից են նաև Պոնտե Սալարիոն, Պոնտե Մամմոլոն և միջնադարյան Սան Ֆրանցիսկոյի կամուրջը Սուբյակո քաղաքում։
Երթուղի
խմբագրելՆոմենտանո կամուրջը հասանելի է Հռոմի մետրոպոլիտենի B գծի Ponte Mammolo, Sant'Agnese/Annibaliano, Conca d'Oro և Rebibbia կայարաններից։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Galliazzo, Vittorio (1994), I ponti romani. Catalogo generale, Vol. 2, Treviso: Edizioni Canova, pp. 37–39 (No. 21), ISBN 88-85066-66-6
- O’Connor, Colin (1993), Roman Bridges, Cambridge University Press, p. 68 (I15), ISBN 0-521-39326-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Illustrated article at Romeartlover
- Ponte Nomentano (Structurae)
- http://romanatura.roma.it/i-parchi/r-n-valle-dellaniene/ponte-nomentano/%7Ctitolo=Ponte(չաշխատող հղում) Nomentano|autore=Alessandra Reggi|sito=RomaNatura
- http://www.romaspqr.it/ROMA/Ponti/ponte_nomentano.htm%7Ctitolo=Ponte(չաշխատող հղում) Nomentano||autore=Marco De Berardinis|sito=RomaSPQR
- http://www.romeartlover.it/Vasi82.htm%7CArticolo(չաշխատող հղում) con foto e informazioni
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոմենտանո կամուրջ» հոդվածին։ |