Գիծ B (Հռոմ)
Գիծ B (իտալ.՝ Linea B)՝ Հռոմի մետրոպոլիտենի գծերից մեկը։ Քաղաքը հատում է հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք և ներառում է 22 կայարան։ Վերջին կայարաններն են՝ «Ռեբիբբիա»-ն և «Լաուրենտինա»-ն։ Նշանակվում է կապույտով։ Դեպի Գիծ A գնացքափոխումը «Տերմինի» կայարանի վրա է։
Գիծ B Linea B | |
---|---|
«Պիրամիդե» կայարան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիպ | Մետրոպոլիտեն |
Քաղաք | Հռոմ |
Կայարաններ | Ռեբիբբիա Լաուրենտինա |
Կայարանների թիվ | 22 |
Ուղևորահոսքը մեկ օրում | 300 հազ. |
Աշխատանքային տվյալներ | |
Բացված | 1955 թ. |
Երկրի նկատմամբ | վեր-, ստորգետնյա |
Տեխնիկական տվյալներ | |
Գծի երկարություն | 18,151 կմ |
Նկարագրություն
խմբագրելԳիծը սկսում է աշխատանքն առավոտվա 05:30-ից և ավարտում է 23:30-ին։ 2008 թվականի հունվարի 18-ից ուրբաթի լույս շաբաթվա գիշերը գիծն աշխատում է մինչև 1:30։ Օրվա ընթացքում B գծի վրա տեղի են ունենում 377 փոխադրում։ Տարեկան գծից օգտվում են 109,5 մլն մարդ։
Պատմություն
խմբագրելՉնայած իր անվանը, գիծը Հռոմում առաջինն է։ Այն հատում է քաղաքը հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք և ներառում է 22 կայարան։ Վերջիններն են «Ռեբիբբիա»-ն, «Լաուրենտինա»-ն և «Յոնիո»-ն։
Գծի նախագծումը սկսվել էր 30-ականներին, երբ ֆաշիստական կառավարությունը հնար էր փնտրում Տերմինի կայարանը և քաղաքի հարավում նոր շրջանը կապել, որտեղ նախագծվում էր համաշխարհային ցուցահանդեսի համար համալիրի շինարարություն, որը պետք է անցկացվեր քաղաքում 1942 թվականին, բայց տեղի չունեցավ Իտալիայի Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալու պատճառով։ Աշխատանքները դադարեցվել էին, բայց «Տերմինի» և «Պիրամիդե» կայարանների միջև թունելների մեծ մասը ավարտված էր և օգտագործվում էր որպես ռումբերից պաշտպանվելու վայր։
Աշխատանքները վերսկսվեցին 1948 թվականին, նախկին ցուցահանդեսային համալիրի վերակառուցման (որպես բնակելի թաղամաս) հետ։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1955 թվականի փետրվարի 9-ին։
1990 թվականին գիծը երկարացվել էր «Տերմինի»-ից մինչև «Ռեբիբբիա» կայարանը։
2012 թվականին քաղաքի հյուսիս-արևելքում բացվել էր B գծից ճյուղավորություն «Բոլոնիա» կայարանից մինչև «Կոնկա դ’Օրո»։ Ներկա պահին գիծն երկարացված է մինչև «Յոնիո» կայարանը։
Աղբյուրներ
խմբագրել- Линия B Արխիվացված 2009-12-06 Wayback Machine на сайте оператора Римского метро(իտալ.)
- Статистические данные о линии Би Արխիվացված 2009-08-21 Wayback Machine(իտալ.)