Նոամ Էլկիս

ամերիկացի մաթեմատիկոս

Նոամ Դեյվիդ Էլկիս (անգլ.՝ Noam David Elkies, օգոստոսի 25, 1966(1966-08-25), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի մաթեմատիկոս, մաթեմատիկայի պրոֆեսոր Հարվարդի համալսարանում։ Հիմնական գործերը եղել են թվերի տեսության և կոմբինատորիկայի բնագավառներում։

Նոամ Էլկիս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1966(1966-08-25) (58 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց
Մասնագիտությունմաթեմատիկոս, շախմատային տեսաբան, համալսարանի դասախոս և շախմատիստ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան[2] և Ռեդկլիֆ քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6]
 Noam Elkies Վիքիպահեստում

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (2017 թվականից)։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1966 թվականին Նյու Յորքում, բայց 1970-1978 թվականներին ընտանիքի հետ ապրել է Իսրայելում, ԱՄՆ վերադառնալուց հետո նա ստիպված է եղել յուրացնել անգլերենը[7]։ 1982 թվականին Էլկիսը ավարտել է Նյու Յորքի դպրոցը[8][9], ընդ որում ավարտելուց մի տարի առաջ (1981) նա պարգևատրվել է ոսկե մեդալով՝ մաթեմատիկայի 22-րդ միջազգային օլիմպիադայում[10]։

Այնուհետև Էլկիսը ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ նա դարձել է Վիլյամ Լոուել Պատնեմի անվան մաթեմատիկայի օլիմպիադայի ամենաերիտասարդ հաղթողը[11]։ 1987 թվականին Էլկիսը ստացել է դոկտորական աստիճան՝ Հարվարդի համալսարանում, ղեկավարները եղել են Բենեդիկտ Գոսսը և Բարրի Մազուրը[12]։ Դոկտորական աստիճանը պաշտպանելուց հետո նա որպես դասախոս մնացել է Հարվարդում։

Էլկիսի կողմից մի քանի արդիական մաթեմատիկական խնդիրների հաջող լուծումը նրան բերեց ճանաչում և Հարվարդի դոցենտի պաշտոնը (1990)[8]։ Երեք տարի հետո (1993) 26-ամյա Էլկիսը դարձավ ամենաերիտասարդ հաստիքային պրոֆեսորը Հարվարդի պատմության մեջ[13]։

Գիտական գործունեություն

խմբագրել

1987 թվականին իր դիսերտացիայում ապացուցել է, որ ցանկացած էլիպտիկ կորագիծ ռացիոնալ թվերի հանդեպ պարունակում է անվերջ մեծ սուպերսինգուլար պարզ թվեր[14]։

1988 թվականին նա ուսումնասիրել է Էիլերի հիպոթեզը չորրորդ աստիճանի հավասարման համար, ինչից հետևում է, որ   հավասարումը լուծում չունի ամբողջ թվերի հետ (ընդհանրացում՝ Ֆերմայի մեծ թեորեմ)։ Էլկիսը հերքել է այս՝ գտնելով հակաօրինակը[15][16]։

 

Զարգացնելով անգլիացի մաթեմատիկոս Արթուր Էթկինի աշխատանքները, Էլկիսը ընդլայնել է գաղտնագրության մեջ կարևոր Շուֆայի ալգորիթմը, լրացված տարբերակը հիմա անվանվում է ալգորիթմ Շուֆա-Էլկիս-Էթկին։

1994 թվականին Էլկիսը որպես զեկուցող հրավիրված է եղել Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսին՝ Ցյուրիխում[17]։

Հետաքրքրություններ

խմբագրել

Էլկիսի հետաքրքրությունների մեջ են մտնում երաժշտությունը և շախմատը։ Էլկիսը ուսումնասիրել է երաժշտության և մաթեմատիկայի մեջ եղած կապը, նա մտնում է «Journal of Mathematics and Music» ամսագրի խորհրդակցական խորհրդի մեջ[18][19]։

Նա հանդիսանում է շախմատի վարպետ[20], բացի այդ, նա փորձառու շախմատային կոմպոզիտոր է։ 1996 թվականին Էլկիսը դարձել է Շախմատի կոմպոզիցիաների լուծման աշխարհի առաջնության հաղթող (Թել Ավիվ)[13]։

Էլկիս՝ Կոնվեյի «Կյանք» խաղի էնտուզիաստ, նա հայտնաբերել է շատ նոր հաստատուն դիրքեր[21] և ուսումնասիրել է նատյուրմորտի մաթեմատիկան վանդակային ավտոմատների այս տարբերակում[22]։

Մրցանակներ և մեծարանք

խմբագրել
  • 2004 թվականին ստացել է Լեստեր Ֆորդի[23] և Կոնտանտի մրցանակ՝ Ամերիկյան մաթեմատիկական ընկերության կողմից[24]։
  • 2017 թվականին ընտրված է եղել ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից[25]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://conwaylife.com/wiki/Noam_Elkies
  2. https://people.math.harvard.edu/~elkies/
  3. Mathematical Association of America William Lowell Putnam Mathematical Competition
  4. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/elkies-noam-d/
  5. https://www.nasonline.org/programs/awards/initiatives-in-research.html
  6. http://www.nasonline.org/member-directory/members/20035984.html
  7. Altman, Daniel (1995 թ․ փետրվարի 9). «Math and Music: For the Moment». The Harvard Crimson. «Elkies spent eight years of his youth in Israel, and he came to New York City having read a Hebrew translation of Euclid but without any significant knowledge of English.»
  8. 8,0 8,1 Elkies, Noam D. «CV». Noam Elkies. Department of Mathematics, Harvard University. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Castillo, Tom (2000 թ․ ապրիլի 20). «Fifteen Minutes: Gnoshin' with Noam». The Harvard Crimson.
  10. Կաղապար:IMO results
  11. Gallian, Joseph A. «The Putnam Competition from 1938–2006» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. Նոամ Էլկիս Mathematics Genealogy Project կայքում
  13. 13,0 13,1 McClain, Dylan Loeb (2010 թ․ օգոստոսի 28), «Skilled at the Chessboard, Keyboard and Blackboard», The New York Times
  14. Elkies N. The existence of infinitely many supersingular primes for every elliptic curve over Q, Invent. Math. 89 (1987), 561-568.
  15. Noam Elkies On A4 + B4 + C4 = D4(ռում.) // Mathematics of Computation[en]. — 1988. — Т. 51. — № 184. — С. 825—835. — doi:10.1090/S0025-5718-1988-0930224-9
  16. «Mathematicians Find New Solutions To An Ancient Puzzle». 2008.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
  18. «Editorial Board of Mathematics and Music».
  19. Morantz, Alison D. (1988 թ․ նոյեմբերի 30). «Music + Math: A Common Equation?». The Harvard Crimson.
  20. Рейтинговая карта Noam D Elkies, USCF
  21. Game of Life Status page,
  22. Noam D.; Elkies Voronoi's Impact on Modern Science, Book I (und) // Proc. Inst. Math. Nat. Acad. Sci. Ukraine. — 1998. — Т. 21. — С. 228—253. — math.CO/9905194
  23. «Paul R. Halmos – Lester R. Ford Awards». Mathematical Association of America. Արխիվացված է օրիգինալից 2017-06-26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  24. 2004 Conant Prize (PDF)
  25. Избраны члены Национальной академии наук и иностранные партнёры, Национальная академия наук, 2 мая 2017 г.

Արտաքին հղումներ

խմբագրել