Ննջասենյակ Առլում (նկար, Լիխտենշտայն)

Ռոյ Լիխտենշտեյնի նկար

«Ննջասենյակ Առլում» (անգլ.՝ Bedroom at Arles), փոփ արտ ոճով նկար, որն ստեղծել է ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտայնը 1992 թվականին։ Այն ստեղծված է յուղաներկով և ակրիլային «Magna» ներկով։ Աշխատանքն ստեղծվել է հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի երեք նկարներից բաղկացած համանուն շարքի հիման վրա։ «Ննջասենյակ Առլում» նկարը Լիխտենշտայնի միակն ստեղծագործությունն է, որում նա փոխառել է այլ աշխատանքի ինտերիեր։ Ներկայումս նկարը պահվում է Ֆիցհյու ֆերմայում (Մերիլենդ նահանգ, ԱՄՆ) Ռոբերտ և Ջեյն Մեյերհոֆի հավաքածուում։

Ննջասենյակ Առլում
տեսակգեղանկար
նկարիչՌոյ Լիխտենշտայն
տարի1992
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունփոփ արտ
հավաքածուանհայտ
ներշնչված էՆնջասենյակ Առլում
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

2003 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ նկարը եղել է Ռոբերտ և Ջեյն Մեյերհոֆի մասնավոր հավաքածուում, որը գտնվում է Ֆիցհյու ֆերմայում, որը տեղակայված է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից հյուսիս մեկուկես ժամվա ճանապարհի վրա է[1]։ Էնդրյու Մելոնից և առաջին հիմնադիրներից հետո Մեյերհոֆները հանդիսանում են Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի ամենախոշոր նվիրատուները[1]։ «Ննջասենյակ Առլում» նկարը ցուցադրվել է Արվեստի ազգային պատկերասրահում 2009 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2010 թվականի մայիսի 2-ը[2]։ Նկարի համար էտյուդները 2005 թվականին նվիրվել են Լիխտենշտայնի ժառանգներին և Արվեստի ազգային պատկերասրահի Լիխտենշտայնի ֆոնդին[3]։

Դետալներ

խմբագրել
 
«Ննջասենյակ Առլում» նկարի երկրորդ տարբերակ, Վինսենթ վան Գոգի աշխատանք, 1889 թվականի սեպտեմբեր: Կտավ, յուղաներկ, 72 x 90 սմ, Չիկագոյի արվեստի ինստիտուտ

Լիխտենշտայնը բնօրինակի՝ Վան Գոգի նկարի համեմատությամբ իր աշխատանքում կատարել է որոշ փոփոխություններ։ Այսպես, նա փոխել է աթոռները՝ դարձնելով ժամանակակից, ինչպես նաև Վան Գոգի ժամանակակից վերնաշապիկները՝ սպիտակ գործնական վերնաշապիկներով[4]։ Պատերից մեկը պատկերելիս Լիխտենշտայնը կիրառել է Բեն Դեյի կետիկների տեխնիկան, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցել էքսպրեսիոնիստների փորագրություններին՝ նկարում հատակը ծածկելով ալիքավոր գծերով[4]։ Ստեղծագործությունը համարվում է 1900-ական թվականների Լիխտենշտայնի աշխատանքների շարքի մաս, որոնք նվիրված էին տան ինտերիերին, ենթադրաբար «Ննջասենյակ Առլում» նկարի երկրորդ տարբերակի հիման վրա է, որն այժմ պահվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում, ոչ թե մյուս երկուսի։ Լիխտենշտայնը կտրուկ մեծացրել է Վան Գոգի աշխատանքի չափսերը՝ 72 х 90 սանտիմետրից դարձնելով 320 × 420 սմ[5], ինչպես նաև փոխել է ինտերիերի ոճը՝ գյուղականից բուրժուական՝ վառ դեղին «բարսելոնյան աթոռներ» պատկերելու միջոցով[6], որոնք 1929 թվականին ստեղծել է գերմանացի ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն։ Ենթադրաբար Լիխտենշտայնը իր նկարի վրա աշխատել է՝ օգտագործելով «Ննջասենյակ Առլում» նկարի երկրորդ տարբերակի վերարտադրանկարը, որը տպագրվել է 1993 թվականի օրացույցում[7]։

Լիխտենշտայնն ասել է, որ ինքը ջնջել է Վան Գոգի տարբերակը և կատակել, որ դա Վան Գոգի սրտով կլիներ, թեպետ նա նշել է, որ իր «մուլտֆիլմային» ոճի և բնօրինակի միջեև ահռելի հակադրությունն արդեն իսկ ինքն իրենով հումորային է։ Նկարիչը նաև հավելել է, որ իր աշխատանքը իրականացվել է մանրակրկտորեն, իսկ Վան Գոգն իր գլուխգործոցն ստեղծել է ինքնաբերաբար։ Բացի այդ, Լիխտենշտայնը պնդել է, որ Վան Գոգի նկարների իր վերափոխումը չի նվաստացնում վարպետին այնքան, ինչքան Դիեգո Վելասկեսի գործերի վերափոխումը Պաբլո Պիկասոյի կողմից։

Քննադատություն

խմբագրել

«Նյու Յորք Թայմս»-ից Քերոլ Ֆոգելը աշխատանքը բնութագրել է որպես «հումորային մեկնաբանություն»[3]։ Ալեյդ Հիդը գույների ընտրությունը, որոնք ներառում են վառ դեղին և վառ փիրուզագույն, նկարագրել է որպես ճչան[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Vogel, Carol (2003 թ․ օգոստոսի 18). «An Art Collection Grows On a Maryland Farm». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «Concept of Innovation Illuminates Meyerhoff Collection of Modern and Contemporary Art, on View in National Gallery of Art, East Building, October 1, 2009 through May 2, 2010». Национальная галерея искусства. 2009 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 Vogel, Carol (2005 թ․ ապրիլի 8). «Inside Art». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Dorsey, John (1997 թ․ հոկտեմբերի 1). «He raised comics to high art Appreciation: A shy man, Roy Lichtenstein paid homage to the art of the past with his exuberant works». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 Head, Aleid. «Bedroom Composition». Head for Art. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Arnason, H. H.; Daniel Wheeler (revising author third edition); Marla F. Prather (revising author, fourth edition) Pop Art and Europe's New Realism // History of Modern Art: Painting • Sculpture • Architecture • Photography. — fourth. — Harry N. Abrams, Inc.[en], 1998. — С. 538–540. — ISBN 0-8109-3439-6
  7. Waldman, Diane Interiors, 1991–93 // Roy Lichtenstein. — Музей Соломона Гуггенхейма, 1993. — С. 308–9. — ISBN 0-89207-108-7

Արտաքին հղումներ

խմբագրել