Նյու Բրանսուիք (Նյու Ջերսի)

Նյու Բրանսուիք (անգլ.՝ New Brunswick), քաղաք ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Միդլսեքսի շրջանում։

Բնակավայր
Նյու Բրանսուիք
անգլ.՝ New Brunswick
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1730 թ.
Մակերես14,901519 կմ², 14,994712 կմ²
ԲԾՄ19 մետր
Բնակչություն55 266 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիEDT?
Փոստային դասիչ08901–08903 և 8901
Պաշտոնական կայքthecityofnewbrunswick.org(անգլ.)
Նյու Բրանսուիք (Նյու Ջերսի) (ԱՄՆ)##
Նյու Բրանսուիք (Նյու Ջերսի) (ԱՄՆ)

Քաղաքը տեղակայված է Northeast Corridor երկաթուղային գծում, որը սպասարկում է Հյուսիս-արևելյան մետրոպոլիսը, Մանհեթենից 43 կմ դեպի հարավ-արևմուտք, Ռարիտան գետի հարավային ափին։

Բնակչությունը, համաձայն ԱՄՆ մարդահամարի բյուրոյի 2010 թվականի տվյալների, կազմել է 55 181 մարդ[3][4]։ Ներառված է Նյու Յորք - Հյուսիսային Նյու Ջերսի - Լոնգ-Այլենդի մետրոպոլիտական վիճակագրական տարածքի մեջ։

Որպես քաղաք հիմնադրվել է 1730 թվականի դեկտեմբերի 30-ին, որը 1784 թվականի սեպտեմբերի 1-ին օրենսդրական ակտով ներգրավվել է Նյու Ջերսի նահանգի կազմում[5]։

Նյու Բրանսուիքը հայտնի է իր ազգային բազմազանությամբ։ Որոշ ժամանակ բնակչության մեկ քառորդ մասը հունգարացիներ են եղել, իսկ 1930-ական թվականներին նրանք կազմել են արդեն երրորդ մասը[6]։ Մեր օրերում հունգարական համայնքը շարունակում է զարգանալ՝ լատինա-ամերիկյանին զուգահեռ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Բրանսուիք (Նյու Ջերսի)» հոդվածին։