Նիսի գեղարվեստի թանգարան

Գեղարվեստի թանգարան, քաղաքային թանգարան Նիսում, Ֆրանսիա։ Թանգարանը կրում է հայտնի նկարիչ և գծանկարիչ Ժյուլ Շերեի անունը։ Թանգարանում կա նրա ստեղծագործությունների կարևոր հավաքածու։

Նիսի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՆիս
Ղեկավարության նստավայրMusée des Beaux-Arts de Nice, Նիս
Հասցեavenue des Baumettes, 33, 06000 Nice06000
Հիմնադրվել է1928[1]
Այցելուներ27 154 մարդ (2019)[2]
Կայքmusee-beaux-arts-nice.org
Քարտեզ
Քարտեզ

1878 թվականին իշխան Լև Վիկտորովիչ Կոչուբեյը, որը 1859 թվականից Ալեքսանդր II կայսեր գաղտնի գործակալն էր, իր կնոջ` Ելիզավետա Վասիլևնայի հետ գալիս է Նիս։ Իշխանուհին հողատարածք է ձեռք բերում և այնտեղ սկսում առանձնատուն կառուցել նոեռենեսանսի ոճով[3]։

1881 թվականին պալատը դեռևս անավարտ էր։ Հնարավոր է աշխատանքների դանդաղ ընթանման պատճառով իշխանուհին որոշում է վաճառել դեռ շինարարության փուլում գտնվող առանձնատունը։ 1883 թվականի ապրիլի 18-ին պալատը վերցնում է ամերիկացի արդյունաբերող Ջեյմս Թոմպսոնը։ Շինարարության ավարտման փուլում աշխատանքները ղեկավարում էր իտալացի ճարտարապետ Կոնստանտին Սկալան[4]։ Թոմպսոնը իր միջոցներն օգտագործում էր, որպեսզի պալատը վերջնական տեսք ստանա ըստ իր ճաշակի։ Նա մահացավ պալատում 1897 թվականի դեկտեմբերի 11-ին։ 1920 թվականին պալատը վաճառվեց։

1925 թվականին պալատը ձեռք են բերում Նիսի քաղաքային իշխանությունները, որպեսզի այնտեղ տեղադրեն գեղարվեստի թանգարանը։ 1928 թվականին պալատում բացվում է թանգարանը[5]։

1976 թվականի դեկտեմբերի 17-ին կառույցը հայտարարվեց որպես Ֆրրանսիայի պատմական հուշարձան։

Թանգարան

խմբագրել

Թանգարանի սկիզբը դրել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը 1860 թվականին, երբ քաղաքին է նվիրել մի քանի նկար։ Այն ժամանակ դրանք տեղադրված էին քաղաքային գրադարանի և ոստիկանության շենքերում։ Այնուհետև դրանք հայտնվել են մի քանի այլ վայրերում այնքան ժամանակ, մինչև քաղաքային իշխանությունները գնեցին Թոմպսոնի առանձնատունը և այնտեղ բացեցին թանգարանը[6]։

Թանգարանի հավաքածուն լրացվել է մասնավոր նվիրատվություններով։

Հավաքածուներ

խմբագրել

Թանգարանի հավաքածուները ցուցադրվում են պալատի երկու հարկերում։ Առաջին հարկի երկու սրահներում ցուցադրված են XVII-XVIII դարերի ստեղծագործություններ, այդ թվում այնպիսի նկարիչների, ինչպիսիք են` Ժան Օնորե Ֆրագոնարը, Հյուբեր Ռոբերը, Դոնատո Կրետին։ Երրորդ սրահում ցուցադրված են Վան Լոո նկարիչների դինաստիայի վարպետների նկարները։ Նրանցից առավել հայտնի է Շառլ-Ամադեյ-Ֆիլիպպ Վան Լոոն, որը ծնվել է 1705 թվականին, եղել է պալատական գեղանկարիչ։ Մեծ պատկերասրահը նվիրված է XIX դարի սալոնային գեղանկարչությանը։ Այս դահլիճի ելքը տանում է դեպի ձմեռային այգի, որտեղ գտնվում է Օգյուստ Ռոդենի «Բրոնզե դար» քանդակը (1877 թվական)։

Երկրորդ հարկ տանող աստիճանասանդուղքի մոտ տեղադրված են Ժյուլ Շերեի պլակատները, որոնք փոխվում են 3 ամիսը մեկ։ Վերին հարկը նվիրված է XIX դարավերջի և XX դարի սկզբի գեղանկարչությանը, կան նաև մի քանի քանդակներ։ Այնտեղ ներկայացված նկարիչներից կարելի է առանձնացնել Պիեռ Բոնարին, Լյուկ-Օլիվյե Մերսոնին, Էժեն Բուդենին, իմպրեսիոնիստներ Կլոդ Մոնեին, Ալֆրեդ Սիսլեյին։

Առանձին սրահում ներկայացված են Ռաուլ Դյուֆիի աշխատանքները, որի կինը` Էժենի Բրիսոնը, ամուսնու մահից հետո հայրենի քաղաքին է նվիրել նրա աշխատանքների հավաքածուն, որի մեջ մտնում են 28 յուղանկարներ, 97 նկարներ և փորագրություններ, գործվածքներ և կերամիկա[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.sothebys.com/en/museums/musee-des-beaux-arts
  2. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  3. Michel Steve, Italianisme en architecture, la Riviera de 1840 à 1940, Edition Grandi, 2000, p.77 et 78 2951610815
  4. «Musée des Beaux-arts de Nice : Du palais au musée». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2018-06-20-ին.
  5. Didier Gayraud, Belles demeures en Riviéra 1835—1930, p. 139, Éditions Giletta, Nice, 2005 2-915606-20-X
  6. Musée des Beaux Arts, Edition Direction des musées de Nice, 1986, p.9
  7. журнал «Художественная галерея. Дюфи», № 73, 2006 г.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսի գեղարվեստի թանգարան» հոդվածին։