Նինա Ալշտեդտ

ֆինն նկարիչ

Նինա Ալշտեդտ (շվեդ.՝ Nina Ahlstedt, օրիորդական անունը՝ Լինգել շվեդ.՝ Lingell, հուլիսի 11, 1853(1853-07-11)[1][2], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 2, 1907(1907-09-02)[1], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա), շվեդախոս ֆինն նկարչուհի։

Նինա Ալշտեդտ
Ծնվել էհուլիսի 11, 1853(1853-07-11)[1][2]
ԾննդավայրՏուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1907(1907-09-02)[1] (54 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունՖինլանդիայի մեծ իշխանություն
Մասնագիտություննկարչուհի
 Nina Ahlstedt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նինա Լինգելը ծնվել է 1853 թվականին Աբո (Տուրկու) քաղաքում, Ֆինլանդիայի մեծ իշխանությունում։ 1871-1876 թվականներին սովորել է Տուրկուի գեղարվեստի դպրոցում, ապա գեղարվեստական կրթություն ստացել Փարիզի Կոլարոսի ակադեմիայում (1880-1881 թվականներ և 1897 թվական)։ 1878 թվականից որպես ուսուցիչ աշխատել է Տուրկուի գեղանկարչության դպրոցում։

Առաջին անգամ ցուցադրվել է 1878 թվականին, 1892, 1894-1899, 1902 և 1904 թվականներին նրա աշխատանքները ներկայացվել են Ֆինլանդիայի ազգային ցուցահանդեսներում[3]։ Ալշտեդտն առաջին ֆինն արվեստագետներից մեկն էր, որն Ալանդյան կղզիներում Önningeby նկարիչների շրջանակից 1886 թվականին ընդգրկվել է Վիկտոր Վեստերհոլմի նկարիչների շրջանակում։ Նինա Ալշտեդտն ամուսնու՝ նկարիչ Ֆրեդրի Ալշտեդտի հետ հետագա տարիներին մեկնել են կղզիներ[4]։ Նկարչուհու աշխատանքներից է ֆիննական Յուվյասկյուլյա քաղաքի եկեղեցու խորանի նկարը։

Նինա Ալշտեդտը մահացել է 1907 թվականի սեպտեմբերի 2-ին Հելսինգֆորսում (Հելսինկի)։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kjell Ekström ja Håkan Skogsjö: Konst på Åland: en guide. Maarianhamina: Skogsjömedia. ISBN 951-98576-7-2.
  • «Nina Ahlstedt», Suomen kansallisbiografia, osa 1, s. 129—131. Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura, 2003. ISBN 951-746-442-8. Teoksen verkkoversio (viitattu 2.2.2017).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. «Alstedt, Nina» (Finnish). Kuvataiteilijamatrikkeli. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Önningebykolonin - en bortglömd konstnärsgemenskap från landskapsmåleriets guldålder» (Swedish). Tidskriften Skärgård, Årgång 24 Nr 4. 2001. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)