Նիհալ Սարին (մալայալամ՝ നിഹാൽ സരിൻ), հուլիսի 13, 2004(2004-07-13), Thrissur, Կերալա, Հնդկաստան), հնդիկ շախմատիստ, շախմատային հրաշամանուկ, գրոսմայստերի կոչման է արժանացել 14 տարեկանում (2018) և դասվել ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակի 12-րդ հորիզոնականում, համարվում է երրորդ ամենաերիտասարդ շախմատիստը, որը հատել է 2600 Էլոյի վարկանիշը (14 տարեկան)։

Նիհալ Սարին
մալայալամ՝ നിഹാൽ സരിൻ
Պետություն(ներ) Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 13, 2004(2004-07-13) (19 տարեկան)
ԾննդավայրThrissur, Կերալա, Հնդկաստան
Կոչումմիջազգային վարպետ[1], ՖԻԴԵ-ի վարպետ, Վարպետության թեկնածու և գրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2698
ՖԻԴԵ համար25092340
365chessNihal_Sarin
Chesstempo համար312097
ICCF համար312097
 Nihal Sarin Վիքիպահեստում

Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում 2014 թվականին դարձել է մինչև 10 տարեկանների աշխարհի չեմպիոն[2], 2015 թվականին Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում տեղի ունեցած մինչև 12 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունում կիսել է առաջին-երրորդ տեղը, սակայն լրացուցիչ միավորների հիման վրա զբաղեցրել է երկրորդ տեղը[3][4]։

2017 թվականին Հնդկաստանի հավաքական կազմում մասնակցել է (13-րդ տախտակ[5]) համաշխարհային պատանեկան շախմատի օլիմպիադային և զբաղեցրել 2-րդ տեղը[6]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կերալա նահանգի Տրիսուր քաղաքում։ Երեք տարեկանում նա գիտեր 190 երկրների մայրաքաղաքներն ու դրոշները, սովորել է ճանաչել և անգիր իմացել միջատների ու բույսերի մեծ մասի գիտական անունները[7]։ Մանկապարտեզում նա սահուն խոսում էր անգլերեն, վեց տարեկան հասակում գիտեր բազմապատկման աղյուսակի մինչև տասնվեցը[8][9]։

Շախմատ խաղալ սովորել է 6 տարեկանում։ 2011-2012 թվականներին Նիհալն ու իր ընտանիքը տեղափոխվել են Թիրսուր, որտեղ Նահալն ընդունվել է «Devamatha CMI» պետական դպրոց։

2011 թվականին Նիհալը դարձել է Կերալա նահանգի մինչև 7 տարեկանների (մեկ անգամ), մինչև 9 տարեկանների (երկու անգամ), մինչև 11 տարեկանների (երկու անգամ), մինչև 15 տարեկանների (մեկ անգամ) հաղթող։ Երկու անգամ զբաղեցրել է 2-րդ տեղը նահանգի մինչև 19 տարեկանների առաջնություններում՝ համապատասխանաբար 8 և 10 տարեկանում։

2020 թվականի վերջից Նիհալը մարզվում է Վիշվանաթան Անանդի կողմից հիմնված WestBridge-Anand շախմատի ակադեմիայում։

Նիհալի գրոսմայստեր դառնալու օրը ջրհեղեղից տուժել է նրա հայրենի նահանգը, որը նահանգի պատմության մեջ եղել է ամենամեծ բնական աղետը։ Նիհալը Յութուբի ուղիղ եթերի ժամանակ 2500 ԱՄՆ դոլար է նվիրաբերել նահանգին[10][11][12]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[13][14]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2011 1268 1299 1312 1312 1268
2012 1312 1341 1341 1371 1371 1371 1371 1484 1484 1484 1312
2013 1484 1580 1580 1580 1580 1663 1663 1663 1725 1729 1729 1744 1744 1484
2014 1737 1737 1737 1737 1797 1787 1800 1800 2018 2076 2110 2110 2110 1737
2015 2110 2038 2038 2038 2038 2096 2249 2260 2096 2096 2096 2217 2260 2038
2016 2217 2259 2351 2351 2349 2364 2358 2358 2324 2324 2340 2340 2364 2217
2017 2340 2386 2386 2424 2454 2454 2471 2485 2483 2483 2487 2507 2507 2340
2018 2524 2532 2534 2551 2551 2551 2551 2556 2572 2572 2576 2576 2576 2524
2019 2578 2578 2578 2589 2598 2606 2610 2610 2610 2610 2612 2612 2612 2578
2020 2618 2620 2620 2620 2620 2620 2620 2620 2620 2620 2620 2620 2620 2618
2021 2620 2620 2620 2655 2652 2650 2662 2662 2620
2022 2656 2648 2646 2654 2651 2677 2673 2670 2677 2646
2023 2673 2681 2684 2694 2692 2688 2694 2673
2024 2693 2698 2698 2693


Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE Ratings and Statistics
  2. «World Youth Chess Championships 2014 u10 Boys». chess-results.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  3. «World Youth Ch 2015 - Open under 12». chess-results.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  4. Albert Silver (11.07.2015). «WYCC 2015 final: India! India! India!». Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  5. «WORLD YOUTH UNDER-16 CHESS OLYMPIAD-2017». chess-results.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  6. «WORLD YOUTH UNDER-16 CHESS OLYMPIAD-2017». chess-results.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  7. P, Jinoy Jose. «He's got the moves». @businessline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  8. «When chess becomes a language... - ChessBase India». chessbase.in. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  9. «The Boy's Gambit: Inside the world of Nihal Sarin, a chess champion at the age of 10». The Indian Express. 2015 թ․ մարտի 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  10. «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  11. «14-year-old Nihal Sarin raises Rs.1,74,463 through ChessBase India show for Kerala - ChessBase India». www.chessbase.in. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  12. Kumar, P. k Ajith (2018 թ․ օգոստոսի 23). «Chess prodigy Nihal Sarin goes live on YouTube to raise flood relief fund for Kerala». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  13. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  14. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիհալ Սարին» հոդվածին։