Նիկո Ալմ (գերմ.՝ Niko Alm, օգոստոսի 30, 1975(1975-08-30), Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի գործարար և քաղաքական գործիչ։ «Եկեղեցու արտոնությունների դեմ նախաձեռնություն» հանրահավաքի կազմակերպիչն է և Ջորդանո Բրունո ֆոնդի հիմնադիրը, 2011 թվականի մայիսից` Կոնֆեսիայից ազատների կենտրոնական խորհրդի նախագահ։ 2013 թվականի հոկտեմբերից Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր է` NEOS կուսակցության կողմից։ Հայտնի է դարձել այն բանից հետո, երբ վարորդական իրավունքի համար նկարվել է` քամիչը գլխին, հիմնավորելով այդ անհրաժեշտոթյունը նրանով, որ ինքը պաստաֆարինիստ է, և իր կրոնը պահանջում է նմանատիպ «գլխարկ»։ Այսպիսով նա դեմ է արտահայտվել Ավստրիայի կառավարության կողմից «կրոնական պատճառներով» տարբեր գլխաշորերով նկարվելու թույտվությանը։

Նիկո Ալմ
գերմ.՝ Niko Alm
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1975(1975-08-30) (48 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Կրոնաթեիզմ և պաստաֆարիանիզմ
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, ձեռնարկատեր, հրապարակախոս և քաղաքական ակտիվիստ
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային խորհրդի անդամ
ԿուսակցությունNEOS՝ Նոր Ավստրիա և Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կայքalm.at
 Niko Alm Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթությամբ լրագրող Ալմը 2001 թվականին հիմնադրել է «Sufer-Fi» ընկերությունների խումբը՝ զբաղեցնելով նաև դրա գործադիր տնօրենի պաշտոնը։ 2005 թվականին դարձել Է «The Gap» ամսագրի պատասխանատու խմբագիրը, իսկ 2007 թվականին՝ «Vice» ամսագրի ավստրիական հրատարակության պատասխանատու խմբագիրը[2]։

Ավստրիական ԶԼՄ-ներում Ալմը հայտնի է որպես աթեիստ և կրոնների քննադատ[3][4]։ Նա կողմ է եկեղեցու անջատմանը պետությունից՝ դրանով իսկ աջակցելով աշխարհիկացմանը։ Նրա կարծիքով՝ նման տարբաժանման արդյունքը կդառնա եկեղեցական բոլոր արտոնությունների վերացումն ու Վատիկանի հետ բոլոր պայմանագրերի վերանայումը[5]։ 2009 թվականին Ալմը նախատեսում էր վիեննական ավտոբուսների վրա փակցնել «Աստված չկա» կարգախոսով գովազդ, սակայն քաղաքի տրանսպորտային վարչությունը մերժել է նրան, քանի որ վարչությունը չէր պատրաստվում տրանսպորտն օգտագործել, քաղաքական կամ կրոնական քարոզչության նպատակով[6]։

2010 թվականին «Հավատի ազատությո՞ւն. թույլ տվեք մեզ ինքնուրույն որոշել» կարգախոսով դեմ է արտահայտվել դպրոցականների կրոնական դաստիարակությանը մինչև նրանց կրոնական հասունության տարիքը (14 տարեկան), երբ անհատն ինքն ինքնուրույն կարող է որոշել իր կրոնական պատկանելիությունը։ Ակցիան անց է կացվել գերմաներեն և թուրքերեն լեզուներով[7]։ 2011 թվականի մայիսին Կոնֆեցիայից ազատների կենտրոնական խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է ֆիզիկոս և աստղագետ Հայնց Աբերխումերին[8]։ 2013 թվականի ապրիլին Ալմը հանրաքվե է կազմակերպել, որն ստացել է «Նախաձեռնություն եկեղեցու արտոնությունների դեմ» անվանումը[9]։ Նա հավաքել է 56.660 հազար ստորագրություն, ինչը կազմել է ընտրողների 0,89 տոկոսը. այս հանրաքվեն դաձել է Ավստրիայի պատմություն ամենաքիչ հաջողված հանրաքվեն[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Нико Альм. Пастафарианец Нико Альм прибыл в Петербург. Санкт-Петербург: 100ТВ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին. «3:25» {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  2. Rohrhofer, Markus (2011 թ․ հուլիսի 13). «Der Wiener Nudelpapst der Gottlosen» (գերմաներեն). derStandard.at. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Sie tun mir als Atheist ja leid» (գերմաներեն). derStandard.at. 2009 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Wer braucht das Kreuz?» (գերմաներեն). ORF-Sendung Club2. 2009 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Niko Alm im Chat: „Habe Polizei nicht um Feststellung gebeten"» (գերմաներեն). derStandard.at. 2011 թ․ հուլիսի 13. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Atheisten-Buskampagne gestoppt» (գերմաներեն). derStandard.at. 2009 թ․ հունիսի 8. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Zu jung für Gott? Niko Alm will Kinder selbst entscheiden lassen» (գերմաներեն). diepresse.com. 2010 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Niko Alm neuer Vorsitzender der Konfessionsfreien» (գերմաներեն). derStandard.at. 2011 թ․ մայիսի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «Erfolgloseste Initiativen der Geschichte» (գերմաներեն). orf.at. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «Nur zwei unter 100.000 Unterschriften» (գերմաներեն). orf.at. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Ալմ» հոդվածին։