Նիկոլո Մելլի (իտալ.՝ Nicolò Melli, հունվարի 26, 1991(1991-01-26), Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, «Օլիմպիա Միլանո» ակումբի և Իտալիայի հավաքականի խաղացող։ Հանդես է գալիս ծանր հարձակվողի դիրքում, սակայն կարող է փակել կենտրոնականի դիրքը։ 2017 թվականին ընդգրկվել է Եվրալիգայի երկրորդ թիմում։

Նիկոլո Մելլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 26, 1991(1991-01-26) (33 տարեկան)
Ծննդավայր՝Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Ակումբ՝Brose Baskets?, Pallacanestro Reggiana?, Olimpia Milano?, Վիկտորիա Լիբերտաս, Fenerbahçe Men's Basketball? և Italy men's national basketball team?
205 սանտիմետր[1]
Քաշ՝107 կիլոգրամ և 100 կիլոգրամ[1][1]

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մելլին իր խաղային կարիերան սկսել է 2007-08 մրցաշրջանում Իտալիայի երկրորդ դիվիզիոնի «Ռեգգանա» ակումբում։ 2010 թվականին տեղափոխվել է առաջին դիվիզիոնի «Օլիմպիա» ակումբ։ 2011 թվականի մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սկավոլինիում», այնուհետև վերադարձել է «Օլիմպիա»։

2017 թվականի հուլիսի 8-ին Մելլին եռամյա պայմանագիր է կնքել թուրքական «Ֆեներբախչե» ակումբի հետ[2]։

Միջազգային խմբագրել

Մելլին հանդես է եկել Իտալիայի տարբեր տարիքների հավաքականներում։ 2011 թվականին մասնակցել է մինչև 20 տարեկան պատանիների հավաքականների Եվրոպայի առաջնությանը, որտեղ թիմը նվաճել է արծաթե մեդալներ։ 2013 թվականին Սլովենիայում մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2015 թվականի սեպտեմբերին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոբասկետ 2015-ին[3]։ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ անցկացրել է 78 հանդիպում, վաստակել 430 միավոր։

Անձնական կյանք խմբագրել

Նիկոլոյի մայրը նախկին պրոֆեսիոնալ վոլեյբոլիստուհի Ջուլի Վոլերտսենն է, ԱՄՆ քաղաքացի, 1984 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

  Իտալիա
  • Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության արծաթե մեդալակիր – 2011

Վիճակագրություն խմբագրել

Եվրալիգաներ խմբագրել

2010–11 Միլանո 10 0 11.0 .375 .300 .667 2.4 .2 .3 .4 3.3 1.9
2011–12 11 1 9.1 .563 .333 .500 1.9 .2 .4 .2 3.4 4.0
2012–13 10 0 15.2 .364 .250 .667 3.0 1.0 .2 .1 4.6 4.0
2013–14 27 20 20.6 .478 .333 .773 4.3 .8 .9 .6 5.3 7.3
2014–15 24 17 20.4 .400 .333 .700 3.5 .8 1.0 .6 5.3 6.1
2015–16 Բամբերգ 23 23 28.5 .468 .453 .815 6.5 2.7 .9 .7 9.2 14.7
2016–17 30 30 28.8 .502 .434 .740 7.4 2.3 .7 .7 11.5 16.7
2017–18 Ֆեներբախչե 36 16 26.0 .502 .430 .805 5.0 1.7 .9 .3 8.9 12.0
2018–19 36 34 25.3 .435 .385 .816 4.1 1.6 .9 .6 7.3 9.3
Ընդհանուր 207 141 23.5 .466 .387 .771 4.7 1.5 .8 .5 7.4 9.9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.easycredit-bbl.de/spieler/5fecd0a4-c98c-43f7-8d9d-7a972bf57059 (գերմ.)
  2. «Fenerbahce adds All-EuroLeague forward Melli to the mix». Euroleague.net. 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Italy take their dream roster to Berlin». FIBAEurope.com. 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. JournalStar.com Julie Vollertsen.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Մելլի» հոդվածին։