Նիկոլա Միլենկովիչ

սերբ ֆուտբոլիստ

Նիկոլա Միլենկովիչ (սերբ.՝ Никола Миленковић, հոկտեմբերի 12, 1997(1997-10-12)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Նիկոլա Միլենկովիչ
Никола Миленковић
Միլենկովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1997(1997-10-12)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 195 սմ
Քաշ 91 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Սերբիա Պարտիզան 36 (3)
2015-2016   Սերբիա Տելեօպտիկ 13 (0)
2017-ներկա Իտալիա Ֆիորենտինա 16 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Սերբիա Սերբիա Մ19 3 (1)
2016 Սերբիա Սերբիա Մ20 1 (0)
2017-ներկա Սերբիա Սերբիա Մ21 5 (0)
2016-ներկա Սերբիա Սերբիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 13-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Պարտիզան խմբագրել

Միլենկովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[3]։ 2015-16 մրցաշրջանում նա վարձավճարով տեղափոխվեց Տելեօպտիկ[4], սակայն 2016 թվականի սկզբում վերադարձավ Պարտիզան՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Միլենկովիչը նշեց 2016 թվականի ապրիլի 10-ին՝ Մլադոստ Լուչանիի դեմ խաղում[6]։ Ապրիլի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Չուկարիչկիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 30-րդ րոպեին[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Միլենկովիչը խփեց 2016 թվականի մայիսի 21-ին՝ Վոյվոդինայի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում Պարտիզանի կազմում սերբը անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[9]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Միլենկովիչը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Զագլեմբե Լյուբինի դեմ խաղում[10]։ Հոկտեմբերի 29-ին՝ Ռադնիկ Սուրդուլիցայի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Պարտիզանի ավագի թևկապով[11]։ 2017 թվականի փետրվարին Միլենկովիչը La Gazzetta dello Sport-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 30 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում[12][13]։ Մարտի 18-ին սերբը գոլի հեղինակ դարձավ Վոժդովացի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[14][15]։ Մայիսի 27-ին նա խփեց Սերբիայի գավաթի եզրափակչի Ցրվենա Զվեզդայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Պարտիզանին[16]։ Ակումբի առաջին թիմի կազմում Միլենկովիչը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆիորենտինա խմբագրել

2017 թվականի հունիսի 16-ին Միլենկովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 5․1 միլիոն եվրո[19][20]։ Իր դեբյուտը Ֆիորենտինայի կազմում նշեց դեկտեմբերի 22-ին՝ Կալյարիի դեմ խաղում[21]։ 2018 թվականի փետրվարի 18-ին Միլենկովիչը հեռացվեց խաղադաշտից Ատալանտայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[22]։

Միջազգային կարիերա խմբագրել

Միլենկովիչը ներկայացրել է Սերբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[23], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից[24]։

Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում Միլենկովիչը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Կատարի դեմ ընկերական խաղում[25][26]։ 2018 թվականի հունիսի 1-ին նա ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[27][28]։ Իր երկրորդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում[29]։ Աշխարհի առաջնությունում Միլենկովիչը մասնակցեց բոլոր 3 խաղերին[30], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[31]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[32]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տելեօպտիկ (վարձավճար) 2015–16 Բելգրադի առաջնություն 13 0 13 0
Պարտիզան 2015–16 Սուպեր Լիգա 4 1 0 0 4 1
2016–17 32 2 6 1 2 0 40 3
Ընդհանուր 36 3 6 1 2 0 44 4
Ֆիորենտինա 2017–18 Սերիա A 16 0 1 0 0 0 17 0
Կարիերայի ընդհանուր 65 3 7 1 2 0 74 4

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[32]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 0 0
2018 5 0
Ընդհանուր 6 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պարտիզան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Serbia - N. Milenković - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Nikola Milenković: Serbia's long-term heir to Vidić?». Breaking The Lines (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «"FUDBAL" number 32 - page 2866» (PDF). www.fss.rs. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «ZIMSKI PRELAZNI ROK – FK PARTIZAN (18.01. – 12.02.2016.)» (PDF). www.sr.partizan.rs. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «FK Partizan Belgrade - FK Mladost Lucani, Apr 10, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «FK Partizan Belgrade - FK Cukaricki, Apr 23, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «FK Partizan Belgrade - FK Vojvodina Novi Sad, May 21, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Nikola Milenkovic | Football Stats | Fiorentina | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «FK Partizan Belgrade - Zaglebie Lubin, Jul 14, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «FK Radnik Surdulica - FK Partizan Belgrade, Oct 29, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  12. Traynor, Mikey. «Gazzetta Dello Sport Have Listed And Ranked The 30 Best U20 Players In Europe». Balls.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «The top 30 under-20 players in Europe announced: Which starlets make the cut?». Dailystar.co.uk (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «FK Partizan Belgrade - FK Vozdovac, Mar 18, 2017 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  15. «FK PARTIZAN Beograd » Partizan – Voždovac 4:0 (2:0)». www.sr.partizan.rs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «FK Partizan Belgrade - Red Star Belgrade, May 27, 2017 - Kup Srbije - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «ViolaChannel - Fiorentina sign Milenkovic». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  18. «Fiorentina complete Nikola Milenkovic signing | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  19. «Official: Fiorentina sign Milenkovic | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  20. «Fiorentina sign 19-year-old Partizan Belgrade talent Nikola Milenkovic». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «Cagliari Calcio - ACF Fiorentina, Dec 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  22. «Atalanta BC - ACF Fiorentina, Feb 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  23. uefa.com. «Under-21 2017 - History - Serbia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  24. uefa.com. «Under-21 2017 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  25. «LIVE Qatar - Serbia - International friendlies - 29 September 2016». Eurosport. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  26. «Qatar vs. Serbia - Football Match Report - September 29, 2016 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  27. Editorial, Reuters. «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  28. IANS (2018 թ․ հունիսի 5). «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia». Business Standard India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  29. «Serbia - Chile, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  30. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nikola MILENKOVIC - Nikola Milenkovic - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  31. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  32. 32,0 32,1 «Nikola Milenković». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  33. s.r.o., LiveSport. «Super Liga 2016/2017 Standings, Soccer Serbia League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  34. «Partizan Belgrade win Serbian Cup against rivals Red Star amid backdrop of flares and violence». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Միլենկովիչ» հոդվածին։