Նիկոլաս Բիդլ (անգլ.՝ Nicholas Biddle, հունվարի 8, 1786(1786-01-08)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 27, 1844(1844-02-27)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), Միացյալ Նահանգների երկրորդ բանկի նախագահը (1822 թվականից)։

Նիկոլաս Բիդլ
Nicholas Biddle by William Inman crop.jpg
 
Կուսակցություն՝ Վիգերի կուսակցություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, ֆինանսիստ, բանկիր, քաղաքական գործիչ և գրող
Ծննդյան օր հունվարի 8, 1786(1786-01-08)[1][2][3]
Ծննդավայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի օր փետրվարի 27, 1844(1844-02-27)[1][2][3] (58 տարեկան)
Վախճանի վայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Գերեզման St. Peter’s Churchyard[4]
Թաղված St. Peter’s Churchyard[4]
Քաղաքացիություն Flag of the United States (1795-1818).svg ԱՄՆ[5]
Հայր Charles Biddle?
Զավակներ Charles John Biddle?, Craig Biddle? և Edward C. Biddle?[6]
 
Ինքնագիր Изображение автографа

Ուիլյամ Էնգդալի կարծիքով՝ Նիկոլաս Բիդլը, հակազդելով նախագահ Ջեքսոնին, կազմակերպել է 1834 թվականի Միացյալ Նահանգների համազգային ռեցեսիան (List of recessions in the United States)[7]։

Ծագում և վաղ կյանքԽմբագրել

Նիկոլաս Բիդլը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Բիդլի նախահայրերը ներգաղթել են Փենսիլվանիա և մասնակցել նախահեղափոխական գաղութային պայքարին։

Նիկոլասի հայրը՝ Չարլզ Բիդլը (անգլ.՝ Charles Biddle), իր գործին նվիրված ականավոր գործիչ էր, Ամերիկյան անկախության գործի վերաբերյալ և ծառայել է Փենսիլվանիայի նահանգի փոխնախագահ Բենջամին Ֆրանկլինի օրոք։

Նիկոլասի հորեղբայրը, ով նույն անունն ուներ Նիկոլասի հետ, Ֆիլադելֆիայի ռեզիդենտն էր (բնակիչ), ավելի վաղ ծովային հերոս էր։ Նիկոլասի մյուս հորեղբայրը՝ Էդվարդ Բիդլը (անգլ.՝ Edward Biddle), ԱՄՆ Կոնգրեսի անդամ էր 1774 թվականին։

Երիտասարդ Նիկոլասը մեծ հույսեր էր ներշնչում ուսման մեջ և տաղանդավոր էր։ Ոչ ոք չէր կասկածում, որ երիտասարդը կարող էր լավ կրթված մարդ դառնալ։ Նրա ուսուցման ունակության հաստատման փաստ է դարձել նաև վաղ տարիքում Փենսիլվանիայի հեղինակավոր ակադեմիաներից մեկում նրա ընդունվելը։

Շնորհիվ իր արագ սովորելու և ուսման գերազանց առաջադիմության, նա ընդունվել է Փենսիլվանիայի պետական համալսարան՝ 10 տարեկանում։

Երբ համալսարանը հրաժարվել է գիտական աստիճան տալ դեռահասին, Նիկոլասը տեղափոխվել է Փրինսթոնի համալսարան և հաջողությամբ ավարտել այն 1801 թվականին՝ 15 տարեկանում։

Նրա ավագ եղբայրը՝ Թոմաս Բիդլը (անգլ.՝ Thomas Biddle), 1812 թվականի պատերազմի հերոս էր։ Նա լավ հարաբերություններ ուներ իր կրտսեր եղբոր հետ։ Դա վկայում է նաև այն, որ Թոմասը պատրաստ կլիներ մահանալ մենամարտի մեջ՝ պաշտպանելով իր եղբոր՝ Նիկոլասի պատիվը։

Մինչ նա ավարտել է իրավագիտության ուսումը, նրան պաշտոնապես աշխատանք են առաջարկել։ Լինելով Ջոն Արմսթրոնգի քարտուղարի և Ֆրանսիայում ԱՄՆ արտաքին գործերի նախարարի պաշտոններում՝ նա մեկնել է արտասահման 1804 թվականին և եղել է Փարիզում Նապոլեոնի թագադրման ժամանակ։

Դրանից հետո նա մասնակցել է Լուիզիանայի պետական գնումների ստուգմանը։ Դրա շնորհիվ ձեռք է բերել ֆինանսական գործերում իր առաջին փորձը։ Բիդլը շատ է ճամփորդել Եվրոպայում։ Անգլիա վերադառնալուց հետո նա Ջեյմս Մոնրոյի քարտուղարն էր։ Ավելի ուշ նա զբաղեցրել է Սենտ Ջեյմսի պալատին կից դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնը։ Քեմբրիջ քաղաքում (անգլ.՝ Cambridge) Բիդլը մասնակցել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորների հետ խորհրդակցությանը՝ նրանց մասնակից դարձնելու համար ժամանակակից հունական բարբառի և հին հունական բարբառի համեմատության համար, որն օգտագործվել է հին հունական բանաստեղծ Հոմերոսի կողմից։ Այս գործողությունը գրավել է Մոնրոյի ուշադրությունը։

1807 թվականին Թոմաս Բիդլը վերադարձել է Ֆիլադելֆիա։ Այդ ժամանակ նա սկսում է զբաղվել տարբեր թեմաներով, բայց առավելապես արվեստագիտությամբ գիտական հոդվածներ գրելով։ Նա դառնում է «Պորտ ֆոլիո» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, որը լույս է տեսել 1806-1823 թվականներին։ 1811 թվականին նա ամուսնացել է Ջեյն Քրեյգ Մարգարետի հետ (անգլ.՝ Jane Margaret Craig), որը ծնվել է 1792 թվականին։ Նրանք ունեին վեց երեխա։ 1812 թվականին, գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դեննիի (անգլ.՝ Joseph Dennie)մահից հետո, Բիդլը պատասխանատվություն է ստանձնել ամսագրի թողարկման համար և տեղափոխվել է ապրել 7-րդ փողոց (անգլ.՝ 7th St), Սփրուսի փողոցի մոտակայքում (անգլ.՝ Spruce Street

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 Find A Grave — 1996.
  5. LIBRIS — 2018.
  6. geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  7. Зарождение американской финансовой олигархии // Первая глава новой книги Уильяма Энгдаля «Боги денег», 15.02.2011

ԳրականությունԽմբագրել