Նիկոլաոս Գիզիս (հուն․՝ Νικόλαος Γύζης, 1 մարտի, 1842, Սկլավոխորիո, Թինոս կղզի - 4 հունվարի, 1901, Մյունխեն), 19-րդ դարի հույն ամենահայտնի նկարիչներից ու գծանկարիչներից մեկը։

Նիկոլաոս Գիզիս
հուն․՝ Νικόλαος Γύζης
Nikolaos Gyzis (1842–1901).png
Ծնվել էմարտի 1, 1842(1842-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրԹինոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Վախճանվել էհունվարի 4, 1901(1901-01-04)[4][2][3][…] (58 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[5]
Ազգությունհույն
ՔաղաքացիությունFlag of Greece (1822-1978).svg Հունաստան
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի պրոֆեսոր և արվեստների գործիչ
Ոճիմպրեսիոնիզմ և Munich School?
Ուշագրավ աշխատանքներQ12877601? և The Betrothal of the Children?
ԱշակերտներStefan Popescu?, Nikolaos Ferekidis? և Franz Mohr?
Nikolaos Gyzis Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նիկոլաոս Գիզիսը ծնվել է 1842 թվականի մարտի 1-ին Թինոս կղզում, ատաղձագործի ընտանիքում։ 1850 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Աթենք, և նա սկսել է սովորել Աթենքի գեղեցիկ արվեստների դպրոցում (առաջին չորս տարին ոչ պաշտոնապես փոքր լինելու պատճառով, 1854 թվականից՝ պաշտոնապես)։ 1865 թվականին Նիկոլաոս Գիզիսը ստացել է կրթաթոշակ և մեկնել Մյունխեն՝ նպատակ ունենալով շարունակել կրթությունը տեղի Գեղարվեստի ակադեմիայում, որը 19-րդ դարի երկրորդ կեսին համարվում էր լավագույններից մեկը Եվրոպայում։ 1869 թվականին Մյունխենում անցկացվող միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով այնտեղ է գալիս Գյուստավ Կուրբեն, և Նիկոլաոս Գիզիսը ծանոթանում է իր ժամանակի ֆրանսիական գեղանկարչության նշանավոր ներկայացուցչի հետ։

1872 թվականին Նիկոլաոս Գիզիսը վերադարձել է Հունաստան, ապրել է Աթենքում, որտեղ ունեցել է ճանաչված վարպետի համբավ։ 1873 թվականին նա ընկերոջ հետ ճանապարհորդել է Փոքր Ասիայում, ինչից հետո կրկին մեկնել է Մյունխեն։ Այնտեղ Նիկոլաոս Գիզիսը 1882 թվականից մինչև իր մահը աշխատել է Գեղարվեստի ակադեմիայում։ Գիզիսը ևս երկու անգամ այցելել է հայրենիք, սակայն նրա հիմնական բնակության վայրը եղել է Մյունխենը։ 1878 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նա արժանացել է երրորդ աստիճանի մեդալի «Երեխաների նշանադրություն Հունաստանում» կտավի համար։ 1888 թվականին Նիկոլաոս Գիզիսին շնորհվել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորի կոչում։ Նրա աշակերտներից են եղել հույն հայտնի նկարիչներ Նիկոլաոս Վոկոսը և Տալիա Ֆլորա-Կարավիան, ինչպես նաև Աննա Մեյ-Ռիխտերը[6]:

Նիկոլաոս Գիզիսը ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, պատի թերթեր, ծաղրանկարներ, նկարազարդել է գրքեր, նկարել է դիցաբանական, պատմական, կրոնական ու ալեգորիկ թեմատիկաներով։ Դեռ իր կենդանության օրոք հայտնի է եղել որպես հունական գեղանկարչության մյունխենյան դպրոցի կենցաղանկարչության վարպետ։ Նրա աշխատանքները մեծ պահանջարկ են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև ԱՄՆ-ում, Անգլիայում ու Հունաստանում։

Նիկոլաոս Գիզիսը մահացել է 1901 թվականի հունվարի 4-ին Մյունխենում։

Նիկոլաոս Գիզիսի «Գաղտնի դպրոց» նկարը պատկերված է 1996-2001 թվականներին թողարկված հունական 200 դրախմա անվանական արժեքով թղթադրամի վրա[7]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Nikolaus Gysis
  2. 2,0 2,1 Nikolaos Gysis — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. Nikolaus Gysis
  5. http://oxfordindex.oup.com/view/10.1093/benz/9780199773787.article.B00081958 — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  6. [1] Hammersite Auction House
  7. Bank of Greece. Drachma Banknotes & Coins: 200 drachmas. – Retrieved on 27 March 2009. Archived 6 March 2009 at the Wayback Machine.