Նիկոլայ Փաուս

նորվեգացի ինժեներ և գործարար

Նիկոլայ Բենտ Փաուս (անգլ.՝ Nikolai Paus, հոկտեմբերի 21, 1944(1944-10-21), Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա), նորվեգացի գործարար և անշարժ գույքի ներդրող։ 1984-1997 թվականներին եղել է Eeg-Henriksen շինարարական ընկերության (այժմ ՝ NCC AB-ի Նորվեգական մասը) գործադիր տնօրենը, որը Նորվեգիայի երրորդ ամենամեծ շինարարական ընկերությունն է[1][2]։ Փաուսը նաև ընկերության հիմնական բաժնետերն էր, մինչև բոլոր բաժնետոմսերը գնվել են այն ժամանակվա ամենամեծ բաժնետեր NCC-ի կողմից[3]։

Նիկոլայ Փաուս
Ծնվել էհոկտեմբերի 21, 1944(1944-10-21) (79 տարեկան)
ԾննդավայրԹրոմսյո, Թրոմս, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՊերդյու համալսարան
Մասնագիտությունճարտարագետ և գործարար
Ծնողներհայր՝ Բերնհարդ Փաուս, մայր՝ Բրիտա Քոլեթ Փաուս

Բոլորովին վերջերս Նիկոլայ Պաուսը բացահայտվել որպես Playa Sol S.A. օֆշորային կազմակերպության միջնորդ և շահառու, որը գրանցված էր 1989 թվականին Պանամայի փաստաթղթերում[4][5]։

1968 թվականին նա ստացել է ճարտարագիտության մագիստրոսի կոչում Փրդյուի համալսարանի ճարտարագիտական քոլեջում և աշխատել Միացյալ Նահանգներում ու Ավստրալիայում՝ նախքան 1973 թվականին Նորվեգիայում Eeg-Henriksen-ին միանալը։ 1983 թվականին դարձել է գործադիր տնօրենի տեղակալ, իսկ 1984 թվականին՝ գործադիր տնօրեն։ 1990-ականներին Eeg-Henriksen-ը խոշոր պայմանագրեր է կնքել Օսլոյի Գարդերմուեն օդանավակայանի կառուցման հետ կապված։ 1986 թվականին Eeg-Henriksen-ը հիմնել է նաև ուղղաթիռային ընկերություն[6]։

Նիկոլայ Փաուսը եղել է Նորվեգիայի արտահանման խորհրդի և Eckbos Legat-ի խորհրդի անդամ։ 1998-ին համահիմնել է անշարժ գույքի Optimo ընկերությունը։ 2010 թվականին ընկերությունը վաճառվել է Entra-ին[7]։

Նա Փաուս ընտանիքի անդամ է, հայտնի վիրաբույժ Բերնհարդ Փաուսի և հումանիստ Բրիտա Քոլեթի որդին է[8], վիրաբույժ և հումանիտար գիտությունների դոկտոր Նիկոլայ Նիսսեն Փաուսի թոռը։ Նա Հերմինե Քրիստին Մյուլե Միդելֆարտի (ծննդյան անունը՝ Մյուլե) համախոհն է և բիզնեսվումեն Սելինա Միդելֆարտի խորթ հայրը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "NCC-kjøp gir ny boligbygger," Dagens Næringsliv, p. 4 1995 թ․ հոկտեմբերի 09
  2. "Eeg-Henriksen på vei over Kjølen," Aftenposten, p. 34 1995 թ․ սեպտեմբերի 19
  3. "NCC vil kjøpe Eeg-Henriksen," Dagens Næringsliv, p. 29 1995 թ․ սեպտեմբերի 19
  4. «PLAYA SOL S.A. - offshore entity of Norway».
  5. «NIKOLAI PAUS | ICIJ Offshore Leaks Database».
  6. Per Helge Pedersen (1997). "Nikolai Paus: En fantastisk tid." In Fra Monolitten til Gardermoen: Eegen 75 år, 1922–1997. Oslo: BA forlag. 8291414157.
  7. Entra sluker hele Optimo Արխիվացված 2016-08-13 Wayback Machine, nenyheter
  8. Norges leger, 1996, vol. 4, p. 381