Նիկոլայ Ռուբակին

ռուս մատենագիր

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռուբակին (ռուս.՝ Николай Александрович Рубакин, հուլիսի 1 (13), 1862[1][2] կամ հուլիսի 13, 1862(1862-07-13)[2], Լոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1946(1946-11-23)[1][3][2], Լոզան, Վո, Շվեյցարիա[3]), ռուս գրքագետ, մատենագիր, գիտության ժողովրդականացնող և գրող։

Նիկոլայ Ռուբակին
Ծնվել էհուլիսի 1 (13), 1862[1][2] կամ հուլիսի 13, 1862(1862-07-13)[2]
Լոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 23, 1946(1946-11-23)[1][3][2] (84 տարեկան)
Լոզան, Վո, Շվեյցարիա[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող, մատենագետ, գրքագետ և գիտության մասսայականացնող
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
 Nikolai Rubakin Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

Ծնվել է առևտրականի ընտանիքում, նրա հայրը եղել է քաղաքագլուխ Օրանիենբաումում (ներկայիս Լոմոնոսով քաղաքը)։

Ուսում խմբագրել

Նիկոլայ Ռուբակինն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը, որտեղ սովորել է միաժամանակ երեք ֆակուլտետներում՝ բնական գիտությունների, պատմաբանասիրական և իրավաբանական։ Ուսումն ավարտելուց հետո նվիրվել է այն գաղափարական հրատարակչական-գրադարանային գործունեությանը, որը եղել է XIX դարի ռուսական ժողովրդասիրության ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը։

Գործունեություն խմբագրել

Որպես գրագիտության կոմիտեի անդամ և քարտուղար՝ Ն. Ռուբակինն առաջիններից մեկն էր, որը նախաձեռնել էր երկար ժամանակ անգործության մատնված այդ հաստատության աշխուժացումը։ Նա է եղել նաև մանկավարժական թանգարանին կից ինքնակրթության հատուկ բաժնի ստեղծման նախաձեռնողը։

Որպես Օլգա Պոպովայի ու Իվան Սիտինի հրատարակչական ֆիրմաների և «Издатель» ընկերության ղեկավար՝ Ռուբակինը մեծ ներդրում է ունեցել ժողովրդի շրջանում լավ ու լուրջ ընթերցանության տարածման գործում։

Ընթերցող հասարակության պահանջները Ռուբակինն ուսումնասիրում էր հետևողականորեն՝ նախ կազմելով «Ժողովրդի համար գրականության ուսումնասիրման ծրագիրը» (1889 թվական), այնուհետև սկսելով լայնածավալ նամակագրությունն այն անձանց հետ, ովքեր արձագանքել էին ծրագրին։ Ռուսական գրքային և գրադարանային գործերի այլ ուսումնասիրությունների հետ դա Ռուբակինին նյութ է տվել չափազանց հետաքրքիր զեկույցների և հոդվածների համար, որոնք առանձին հրատարակվել են «Էտյուդներ ռուս ընթերցող հասարակության մասին» (ռուս.՝ «Этюды о русской читающей публике») վերնագրով։

Համագործակցել է հրատարակիչ Ալեքսանդրա Կալմիկովայի հետ։

Ն. Ռուբակինը 1905-1907 թվականներին ռուսական հեղափոխության մասնակից էր։ 1907 թվականից ապրել է Շվեյցարիայում, որտեղ հավաքել է յուրօրինակ ռուսական գրադարան, որն անընդհատ համալրվում էր Ռուսաստանում տպագրված գրքերով։

Կտակի համաձայն՝ նրա եզակի գրադարանը տեղափոխվել է Ռուսաստան և կազմում է «Рб»-ի ֆոնդը Ռուսաստանի պետական գրադարանում (Մոսկվա)։

Նա մահացել է 1946 թվականի Լոզանում և թաղվել է Ռուսաստանի Նովոդևիչյան գերեզմանատանը[4]։

Ռուբակինի որդին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռուբակինը[5], գրել է․

1948 թվականին Մոսկվա՝ Լենինի անվան պետական գրադարան է տեղափոխվել հորս ողջ գրադարան, որը կտակել էր խորհրդային ժողովրդին։ Լենինի գրադարանում այն զբաղեցնում է գրապահոցի կես հարկը և նշված է «Фонд Рб» տառերով․ այն մնում է այնտեղ որպես նրա մտքի և ստեղծագործության հուշարձան։ Դրանով նրանք ուսումնասիրում են գրքերի և գիտելիքների դասակարգման նրա համակարգը։ Բոլոր գրքերի հարստությունը, որը կուտակվել էր հորս կողմից, վերադարձել է խորհրդային ժողովրդին։ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռուբակինի աճյունը տեղափոխվել է Լոզանից Մոսկվա 1948 թվականին և թաղվել Նովոդևիչյան գերեզմանատանը, Ծեր բոլշևիկների պատի մոտ, գերեզմանատանը, որտեղ թաղվել են ռուս լավագույն մարդիկ, գիտնակականներ և գրողներ, արտիստներ, երաժիշտներ, նկարիչներ։ Քարե համեստ աճյունասափորը, որ դրված է ռուսական հին վանքի պատի մեջ, ունի կնիքի տեսք, որ դրված է քարե գրքի վրա, իսկ վերջինիս վրա փորագրված է․ «Կեցցե գիրքը՝ հզորագույն զենքը հանուն ճշմարտության ու արդարության պայքարելու համար»․ մի կարգախոս, որի Ռուբակինը հավատարիմ է եղել իր ողջ կյանքում[6]:

Հիմնական նվաճումներ խմբագրել

Ն. Ռուբակինը՝ որպես գիտնական և գրող, ճանաչված է եղել և՛ Ռուսական կայսրությունում, և՛ արտասահմանում և Խորհրդային Ռուսաստանում (մասնավորապես, Լենինը նրա մասին դրական է արտահայտվել «Среди книг» ուղեցույցի համար[7]): Նրա գրական և գիտական ժառանգությունը հսկայական է և ներառում է 280 գիրք և բրոշյուրներ, ավելի քան 350 ամսագրային հրատարակություններ։

Բիբլիոհոգեբանություն խմբագրել

Բիբլիոհոգեբանության՝ տեքստի ընկալման մասին գիտության հիմնադիրն է, «Психология читателя и книги» գրքի հեղինակը։ Մշակել է «Էստոհոգեբանության» հեղինակ Էմիլ Էննեկենի գաղափարները։ Նրա գաղափարները լայնորեն կիրառվում են հոգելեզվաբանության բնագավառում։

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • Рубакин Н. А. Этюды о русской читающей публике. СПб., 1895.
  • Рубакин Н. А. Как, когда и почему появились люди на Земле? (1909)
  • Рубакин Н. А. Опыт программы исследования литературы для народа. (1889)
  • Рубакин Н. А. Книжный поток. Факты и цифры из истории книжного дела в России за последние 15 лет. (1903)
  • Рубакин Н. А. Письма к читателям о самообразовании. (1911)
  • Рубакин Н. А. Россия в цифрах. Страна. Народ. Сословия. Классы (Опыт статистической характеристики сословно-классового населения русского государства). (Издательство «Вестника Знанiя» (В. В. Битнера), СПб, 1912)(չաշխատող հղում) (Переиздана в 2004 году Издательством Российской академии государственной службы при Президенте РФ[8], ими же в 2010 г. — ISBN 978-5-7729-0344-5) и в 2009 году[9]
  • Рубакин Н. А. Письма к читателям о самообразовании. (1913)
  • Рубакин Н. А. О сбережении сил и времени в деле самообразования. (1914)
  • Рубакин Н. А. Практика самообразования. (1914)
  • Рубакин Н. А. Среди книг. (не закончено), (1911—15)
  • Рубакин Н. А. Введение в библиологическую психологию (на французском языке). (1922)
  • Рубакин Н. А. Что такое библиологическая психология? (1924)
  • Рубакин Н. А. Психология читателя и книги. (1928)
  • Рубакин Н. А. Среди шахтеров. Рассказ. (с илл. С. Т. Кравченко). — Киев: Художественная литература, 1958.
  • Рубакин Н. А. Как заниматься самообразованием. Составитель сборника Т. К. Крук. — М.: Советская Россия, 1962.
  • Рубакин Н. А. Избранное, 2 тома. (Вступительная статья Б. А. Смирновой. Реальный комментарий А. А. Беловицкой. — М.: Книга, 1975. — Труды отечественных книговедов)
  • Рубакин Н. А. Психология читателя и книги. — М.: Всесоюзная книжная палата, 1977. — 230 с.
Գրական ստեղծագործություններ և գիտահանրամատչելի աշխատություններ խմբագրել
  • Рубакин Н. А. «Из мира науки и из истории мысли»,
  • Рубакин Н. А. «Рассказы о друзьях человечества»
  • Рубакин Н. А. «Испытания д-ра Исаака»
  • Рубакин Н. А. «Рассказы о великих и грозных явлениях природы» (4 изд.),
  • Рубакин Н. А. «Вода» (4 изд.),
  • Рубакин Н. А. «Рассказы о делах в царстве животных» (2 изд.),
  • Рубакин Н. А. «Рассказы о Западной Сибири» (2 изд.),
  • Рубакин Н. А. «Рассказы о подвигах человеческого ума»,
  • Рубакин Н. А. «Приключения двух кораблей» (2 изд.),
  • Рубакин Н. А. «Чудо на море» (2 изд.)
  • Рубакин Н. А. «Что есть на небе? Рассказ об устройстве Вселенной»
  • Рубакин Н. А. «Вещество и его тайны. Как построена Вселенная из различных веществ»

Հիշատակ խմբագրել

  • 1967 թվականին Նիկոլայ Ռուբակինի անունով է կոչվել 2-րդ Ներքին ու Կոլտնտեսական փողոցները Լոմոնոսովում։
  • Լոմոնոսովի շրջանի Կենտրոնական գրադարանը (ք․ Լոմոնոսով, Շվեյցարական փ․, տ. 14) կրում է Նիկոլայ Ռուբակինի անունը։
  • 2016 թվականի նոյեմբերին Լոմոնոսով քաղաքում տեղադրվել է Նիլոյալ Ռուբակինի հիշատակին նվիրված նշան, որի հեղինակն է քանդակագործ, նկարիչ, Լոմոնոսովի պատվավոր քաղաքացի Նիկոլայ Կարլիխանովը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Рубакин Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Рубакин Н. А. на Новодевичьем кладбище
  5. Ալեքսանդր Ռուբակինը սովորել է Տենիշևի ուսումնարանում, հեղինակել է «Французские записки. 1939—1943» գիրքը (М.: Советский писатель, 1947. — 259 с.)։
  6. Александр Николаевич Рубакин. Рубакин (Лоцман книжного моря). — М.: Молодая гвардия, 1967. — 639 с, илл. (переиздана в 1979 году)
  7. В. И. Ленин. Полн. собр. соч., т. 25, 48.
  8. «Горелов Олег Игнатьевич. Россия в цифрах». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Н. А. Рубакин. Россия в цифрах. Москва. РАГС. 2009. — 310 с.

Գրականություն խմբագրել

  • Рубакин А. Н. Рубакин. Лоцман книжного моря. — М.: «Молодая гвардия», 1967; 1979. — биографическая книга из серии ЖЗЛ, написанная его сыном.
  • Рубакин А. Н. Николай Александрович Рубакин // «Советская библиография». Вып. 45. М., 1957.
  • Рубакин А. Н. Среди книг // «Знамя», 1964, № 4.
  • Айзенберг А. Я. Виднейший теоретик и практик самообразования (к выходу в свет «Избранного» Н. А. Рубакина) // «Советская педагогика», 1976, № 7, с. 141—143.
  • Арефьева Е. П. Вопросы теории и практики библиотековедения в трудах Н. А. Рубакина. Автореферат кандидатской диссертации. М,, 1965.
  • Арефьева Е. П. Н. А. Рубакин как собиратель и его библиотеки в Советском Союзе // «Книга», сборник VIII, изд. Всесоюзной книжной палаты. М., 1963.
  • Иванова Л. М., Сидорова А. Б., Чарушникова М. В. Архив Н. А. Рубакина. Письмо В. А. Карпинского к Н. А. Рубакину // «Записки отдела рукописей» Гос. библиотеки имени В. И. Ленина. Вып. 26. 1963.
  • Ленин В. И. Полн. собр. соч., т. 25, 48.
  • Мавричева К. Г. Н. А. Рубакин — выдающийся пропагандист книги // «Советская библиография». Вып. 45. М., 1957.
  • Мавричева К. Г. Н.А. Рубакин (1862—1946). — М.: Книга, 1972. — 176 с. — (Деятели книги). — 6 000 экз. (обл.)
  • Осовцев С. Человек, обогативший русскую культуру // «Нева», 1959, № 12.
  • Разгон Л. В. Последний энциклопедист // Живой голос науки: Сб. М., «Детская литература», 1970.
  • Разгон Л. Последний энциклопедист // Пути в незнаемое: Сб. М., «Советский писатель», 1964.
  • Разгон Л. Под шифром «Рб». М., «Знание», 1966.
  • Разгон Л. Не только история // «В мире книг», 1976, № 12.
  • Сницаренко И. А., Балашова Л. П., Чарушникова М. В., Волкова Э. П., Сидорова А. В., Гапочко Л. В. Из архива Н. А. Рубакина // «Записки отдела рукописей» Гос. библиотеки имени В. И. Ленина. Вып. 25, 1962.
  • Сорокин Ю. А. Почему живут и умирают книги?: Библиопсихологические и этнокультурологические сюжеты. — Самара : Самар. гуманит. акад. , 1999—112 с. — ISBN 5-86465-024-2
  • Сорокин Ю. А. Смысловое восприятие текста и библиопсихология // Теоретические и прикладные проблемы речевого общения. — М., 1979.
  • Фомина З. А. Из неопубликованных писем Г. В. Плеханова к Н. А. Рубакину.
  • Фонотов Г. П. Общественно-политическое значение рецензии В. И. Ленина на книгу Н. А. Рубакина «Среди книг» // «Советская библиография», 1960.
  • Черников И. Без воскресений и каникул // «Неделя», 1962, № 28.
  • Яновский-Максимов Н. Наследие Н. А. Рубакина // «Вопросы литературы», 1959, № 12.
  • Яновский-Максимов Н. Сердцу дорогие приметы. М. «Просвещение», 1972.
  • Из переписки А. С. Новикова-Прибоя с Н. А. Рубакиным // «Новый мир», 1959, № 8.
  • «Рубакин, Николай Александрович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռուբակին» հոդվածին։