Նիկոլայ Պիջակով
Նիկոլայ Պիջակով (ռուս.՝ Николай Николаевич Пиджаков, դեկտեմբերի 17, 1923, Q27578048?, Q16683000?, Shadrinsk Okrug, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1969, Dalmatovo, Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գվարդիայի լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։ Եղել է Առաջին մերձբալթյան ռազմաճակատի վեցերերդ գվարդիական բանակի 34-րդ առանձին տանկային բրիգադի հրասայլի հրամանատար։
Նիկոլայ Պիջակով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1923 |
Ծննդավայր | Q27578048?, Q16683000?, Shadrinsk Okrug, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 15, 1969 (45 տարեկան) |
Մահվան վայր | Dalmatovo, Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Dalmatovo |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Saratov Military Command Engineering High School of Missile Forces? |
Մասնագիտություն | լրագրող |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Պիջակովը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 17-ին, Ուրալի մարզի Շադրինսկի գավառի Օլխովսկու շրջանի Պոտանինսկի գյուղխորհրդի Պոտանինո գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում։
Սովորել է Պոտանինի տարրական և Կրիվսկոյի թերի միջնակարգ դպրոցներում։ 1938 թվականին ուսումը շարունակել է Օլխովսկի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1941 թվականի հունիսին[1]։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում կամավոր դիմել է զինկոմիսարիատ, որտեղից նրան ուղարկել են ռազմական ուսումնարան։ 1942 թվականի աշնանը ավարտել է Սարատովի տանկային ուսումնարանը։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ից սկսել է մասնակցել Հայրենական մեծ պատերազմի մարտերին` Հյուսիս-Կովկասյան ճակատում (մինչև 1943 թվականի փետրվարի 16-ը)։ 1943 թվականի հոկտեմբերի 14-ից եղել է Մերձբալթյան 1-ին ճակատում։ Հատկապես աչքի է ընկել Բագրատիոն գործողության ընթացքում[1]։
1944 թվականի հունվարի 2-ից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու։
1944 թվականի հունիսի 24-ին հետախուզության ժամանակ երեք ժամվա ընթացքում հետ է մղել հակառակորդի հարձակումները Վիտեբսկի մարզի Դոբեա գյուղի մոտ[1]։ Հունիսի 25-ին, տեղափոխվելով Արևմտյան Դվինա, երկու ժամվա ընթացքում պահել է Վիտեբսկի մարզի Բեշենկովիչի ավանում գրավված շրջանը՝ ապահովելով հրաձգային ստորաբաժանումների տեղափոխումը։
1944 թվականի սեպտեմբերի 18-ին թեթև վիրավորվել է։ Եղել է «T-34» տանկային դասակի հրամանատարը։
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1945 թվականի մայիսի 24-ի հրամանագրով թշնամու պաշտպանության ճեղքման, Արևմտյան Դվինայի գետանցի և գրավված պլացդարմի պահպանման ժամանակ ցուցաբերած արիության, խիզախության և մարտական վարպետության համար «Տ-34» գվարդիայի տանկի հրամանատար լեյտենանտ Նիկոլայ Պիջակովն արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման՝ պարգևատրվելով Լենինի շքանշանով և համար 7297 «Ոսկե աստղ» մեդալով[1]։
1946 թվականին Պիժակովը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով։ Տուն վերադառնալուց հետո նա եղել է Պոտանիսկայայի կաբինետի ընթերցասրահի ղեկավար, «Նոր տեխնիկա» գրասենյակի փոխնախագահ, Օլխովսկու ԴՕՍԱԱՖի վարչության նախագահ, իսկ Դալմատով քաղաք տեղափոխվելուց հետո աշխատել է որպես «Կոմունիզմի ճանապարհ» թերթի լրագրող[1]։
1951 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
Նիկոլայ Պիջակովը մահացել է 1969 թվականի ապրիլի 15-ին։ Թաղված է Դալմատովում, հին գերեզմանոցում[1]։
Մրցանակներ
խմբագրել- Խորհրդային Միության հերոս, 24 մայիսի, 1945 թվական[2][3][4][5],
- Լենինի շքանշան,
- Ոսկե աստղ մեդալ, № 7297[6]:
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի երկու մեդալ, 1944 թվականի հոկտեմբերի 14[7], 1944 թվականի դեկտեմբերի 28-ին[8]։
- Երկու Կարմիր Աստղ շքանշան, 1943 թվականի 19[9], 1944 թվականի դեկտեմբերի 30[10]։
- Մեդալներ, այդ թվում.
- Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար,
- 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քսանամյակին նվիրված հոբելյանական մեդալ։
Հիշատակ
խմբագրելՆրա անունով կոչվում է Դալմատով քաղաքի փողոցներից մեկը։ Փառքի ծառուղում նրա հիշատականին տնկվել է կեչի, տեղադրվել է հուշատախտակ[1].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Նիկոլայ Պիջակով «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46544796».
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46679445».
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46801616».
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46761548».
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 150025752».
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 35509020».
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 23792485».
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46208104».
- ↑ Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 35954003».
Գրականություն
խմբագրել- Золотое созвездие Зауралья. Книга 1. Курган. Парус-М, 2000.