Նիկոլայ Պիմոնենկո
Նիկոլայ Կոռնիլևիչ Պիմոնենկո (մարտի 9 (21), 1862[1], Կիև, Ռուսական կայսրություն - մարտի 26 (ապրիլի 8), 1912[1], Կիև, Ռուսական կայսրություն), ուկրաինացի նկարիչ։
Նիկոլայ Պիմոնենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (21), 1862[1] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 26 (ապրիլի 8), 1912[1] (50 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մոլեռանդության զոհը, Harvest in Ukraine?, A boy in a straw hat?, Russian soldier in the theater?, Ford?, Jews carrying things bought at auction? և Idyll? |
Պարգևներ | |
Mykola Pymonenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1882-1884 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, Վ․ Դ․ Օռլովսկու մոտ։ 1884-1900 թվականներին դասավանդել է Կիևի նկարչական դպրոցում։ Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության անդամ 1899 թվականից, 1893 թվականից՝ ցուցորդ։ Պիմոնենկոն բանաստեղծականորեն պատկերել է ուկրաինական ժողովրդի կենցաղը և կյանքը՝ ժանրային տեսարանը հաճախ զուգակցելով բնապատկերի հետ («Ամպրոպից առաջ», 1906, ՈւԽՍՀ Ուկրաինայի արվեստի թանգարան, Կիև)։ Պիմոնենկոն ստեղծել է նաև ժամանակակից կյանքի հոռի կողմերը մերկացնող կտավներ («Մոլեռանդության զոհը», 1899, Խարկովի գեղարվեստական թանգարան)։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պիմոնենկո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 296)։ |