Մորոզով Նիկոլայ Ալեքսանդրովիչ (ռուս.՝ Никола́й Алекса́ндрович Моро́зов, հունիսի 25 (հուլիսի 7), 1854[1] կամ հուլիսի 7, 1854(1854-07-07)[2][1], Բորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Mologskij County, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 30, 1946(1946-07-30)[3][2][1], Բորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Նեկոուզսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեղափոխական և հասարակական գործիչ, գիտնական, գրող, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1932

Նիկոլայ Մորոզով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25 (հուլիսի 7), 1854[1] կամ հուլիսի 7, 1854(1854-07-07)[2][1]
ԾննդավայրԲորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Mologskij County, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 30, 1946(1946-07-30)[3][2][1] (92 տարեկան)
Մահվան վայրԲորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Նեկոուզսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի 2-րդ գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարան (1872)
Մասնագիտությունքիմիկոս, աստղագետ, բանաստեղծ, գրող, հեղափոխական, քաղաքական գործիչ, պատմաբան, հիշատակագիր և խմբագիր
ԱշխատավայրՊ. Ֆ. Լեսգաֆտի անվան բնագիտության ինստիտուտ
ԱմուսինXenia Borislavkaïa?
ԿուսակցությունCircle of Tchaikovsky?, Առաջին ինտերնացիոնալ, Զեմլյա ի վոլյա և Նարոդնայա վոլյա
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Russian Society of Universe Explorers?
 Nikolai Alexandrovich Morozov Վիքիպահեստում

1874 թվականին մտել է չայկովականների նարոդնիկական մոսկովյան խմբակի մեջ, մասնակցել «դեպի ժողովուրդ գնալու» շարժմանը։ 1874 թվականին Ժնևում խմբագրել է «Ռաբոտնիկ» («Работник») ամսագիրը, 1875 թվականին մտել է I Ինտերնացիոնալի Փարիզի կոմունայի բաժանմունքի կազմի մեջ։ 1875 թվականին ձերբակալվել է, 1877-1878 թվականներին՝ դատվել «193-ի գործով», ապա՝ ազատվել։ 1878 թվականին մտել է «Զեմլյա ի վոլյա» («Земля и воля») կազմակերպության մեջ, եղել է համանուն ամսագրի խմբագիրներից։ 1879 թվականից՝ «Նարոդնայա վոլյա»-ի(«Народная воля») Գործադիր կոմիտեի և համանուն թերթի խմբկոլի անդամ։ 1880 թվականին Լոնդոնում ծանոթացել է Կառլ Մարքսի հետ։ 1881 թվականին նորից ձերբակալվել է և «20-ի գործով» (1882) դատապարտվել ցմահ տաժանակրության, մինչև 1905 թվականի նոյեմբերը մեկուսի բանտարկություն է կրել Շլիսելբուրգի ամրոցում։ Այդ շրջանում ուսումնասիրել է քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, մաթեմատիկա, պատմություն։ Հետագայում, ազատվելուց հետո, նվիրվել է գիտամանկավարժական գործունեության։ Գրել է (հիմնականում բանտում) «Նյութի կառուցվածքի պարբերական համակարգը» (1907), «Դ․ Ի․ Մենդելեևը և նրա պարբերական համակարգի նշանակությունը ապագայի քիմիայի համար» (1907) ուսումնասիրությունները։ Գրական ասպարեզում հանդես է եկել XIX դարի 70-ական թվականներին։ Մորոզովի «Բանտից» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է Ժնևում, 1877 թվականին։ Գրել է «Հայտնություն ի մեջ ամպրոպի և փոթորկի» (1907), «Մարգարեներ» (1914), «Քրիստոս» (1924-1932) և այլն, որոնք նվիրված են կրոնի և մշակույթի պատմությանը, ինչպես նաև «Պատմվածքներ իմ կյանքից» (1916-1918) հիշողությունների գիրքը։ 1917 թվականին մասնակցել է Մոսկվայի պետական խորհրդակցությանը։ 1918 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Լեսգաֆտի անվան բնագիտության ինստիտուտի տնօրենը։ Մորոզովի անունով են կոչվում Մորոզովիա մոլորակ-աստերոիդը և խառնարան Լուսնի վրա, ավան Լենինգրադի մոտ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 55