Նիկոլայ Բերեժնոյ
Նիկոլայ Բերեժնոյ (ռուս.՝ Бережной, Николай Фёдорович), (հուլիսի 24, 1938, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2015)[1], գեղանկարիչ, գծագիր։ Համաուկրաինական «Սոպուկս» գեղանկարչական սիմպոզիումի հիմնադիր (1994 թվական) և անդամ։
Նիկոլայ Բերեժնոյ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1938 |
Ծննդավայր | Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 24, 2015 (76 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մետվեևո գյուղում, Ակուլինայի և երկաթուղային աշխատող Ֆյոդրի ընտանիքում։ Մեծացել է Գիագինսկայա ստանիցայում։
1952-1957 թվականներին սովորել է Կրասնոդարի նկարչա-մանկավարժական ուսումնարանում, որտեղ ընդունվել է Գիագինսկյան դպրոցի ուսուցիչների խորհուրդով։ Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել է գծագրություն և նկարչություն Կեմերովոյի մարզում, աշխատել է նաև Կրասնոդարի առևտրի ղեկավարման ձևավորման արվեստանոցում, Օմսկի Գեղարվեստական ֆոնդում։
1963 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության թեկնածու, իսկ մեկ տարուց արդեն` նույն միության անդամ։ Այդ ժամանակ նա արդեն ընտանիք ուներ։ Մի անգամ որդին հիվանդանում է, երկար ժամանակ չի բուժվում, և բժիշկները խորհուրդ են տալիս փոխել կլիման։ 1971 թվականին տեղափոխվում է Նիկոլաև, որտեղ նրա կինը` Լարիսա Վասիլևնան, ավելի վաղ պրակտիկա էր անցնել, և որտեղ այդ ժամանակ ստեղծվում էր Նկարիչների միության մարզային կազմակերպություն։ 1972 թվականից մինչև 1991 թվականը զբաղեցրել է դրա նախագահի պաշտոնը։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան
- Օմսկի կոմերիտմիություն մրցանակ
- Ուկրաինայի ժողովրդական նկարիչ (2008 թվական)
- ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Мир красок Николая Бережного на Земле…». Газета «Южная правда», № 34 (23360) — Человек. 2015 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
Գրականություն
խմբագրել- Бережной Николай Федорович // Художники Омска. — Л., 1972. — С. 23
- Мороченко Н. П. Бережной Николай Федорович // Омские художники — «шестидесятники»: каталог / Н. П. Мороченко. — Омск, 1995. — С. 35-37, 86: портр, ил.
Արտաքին հղումներ
խմբագրել- Наточа, Екатерина (2008 թ․ հուլիսի 24). «Огромный мир Николая Бережного». Вечерний Николаев. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Николай Бережной на dag.com.ua