Նիկոլայ Աբալկին (ռուս.՝ Абалкин, Николай Александрович, հոկտեմբերի 4 (17), 1906, Սամարա, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1986(1986-08-04)), խորհրդային թատերաքննադատ, գրականագետ և լրագրող։

Նիկոլայ Աբալկին
Ծնվել էհոկտեմբերի 4 (17), 1906
ԾննդավայրՍամարա, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 4, 1986(1986-08-04) (79 տարեկան)
Մասնագիտությունթատերական քննադատ, գրականագետ և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԺանրերՄենագրություն, ակնարկ և Գրախոսություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 4-ին (17), Ռուսական կայսրության Սամարա նահանգի Սամարա քաղաքում։ 1940 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական բաժինը, ապա որպես ռեժիսոր է աշխատել Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնում[1]։ 1942 թվականին դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ 1946 թվականին ընդունվել է նոր հիմնադրված ԽՄԿԿ ԿԿ հասարակական գիտությունների ակադեմիա և դարձել է դրա առաջին շրջանավարտներից մեկը (1949)[1]։ Այնուհետև սկսել է աշխատել «Պրավդա» թերթի խմբագրությունում, երկար տարիներ եղել է թերթի փոխտնօրեն, ղեկավարել է գրականության և արվեստի բաժինը։

Մահացել է 1986 թվականին։

Ստեղծագործություններ խմբագրել

Նիկոլայ Աբալկինն իր գրական գործունեությունն սկսել է 1930 թվականին[2]։

Ամսագրերում և թերթերում տպագրված նրա աշխատանքները, հոդվածներն ու ակնարկները նվիրված էին խորհրդային թատրոնի զարգացման հարցերին[2], նոր ներկայացումներին, ինչպես նաև` իր հայրենի երկրում և արտերկրում կատարած բազմաթիվ այցելություններից և հանդիպումներից ստացած տպավորություններին։ Նա ծանոթ և բարեկամ է եղել բազմաթիվ մշակութային գործիչների հետ, ինչը նյութ է ծառայել նրա հիշողությունների համար («Լավ հիշատակին» 1-ին հրատարակություն, 1971)։

Աբալկինի առաջին` «Ստանիսլավսկու համակարգը և խորհրդային թատրոնը» (1950) գիրքը թարգմանվել է չեխերեն[3] և բուլղարերեն[4]։

Հեղինակի վերջին աշխատանքը դարձել է վրացական գրականությանը նվիրված «Վրաստանի աշխարհը» մենագրությունը, որը տպագրվել է 1985 թվականին Թբիլիսիում։

Մրցանակներ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

  • Система Станиславского и советский театр. — М.: Искусство, 1950. — 318 с.
  • О творческом методе К. С. Станиславского. — М.: Знание, 1952. — 29 с.
  • Кругозор драматурга: заметки театрального критика. — М.: Советский писатель, 1957. — 137 с.
  • Художник и революция: творчество Вл. И. Немировича-Данченко в советские годы. — М.: Искусство, 1962. — 298 с.
  • В поисках прекрасного: книга о далеких и близких путешествиях. — М.: Советский писатель, 1964. — 233 с.
  • Театральные горизонты. — М.: Искусство, 1964. — 363 с.
  • Оружие гуманизма. — М.: Советский писатель, 1970. — 189 с.
  • На добрую память:: Книга памятных встреч, литературных и житейских воспоминаний. — М.: Молодая гвардия, 1971. — 400 с. (2-е изд. — 1975 — 496 с.)
  • Факел Охлопкова. — М.: Советская Россия, 1972. — 174 с.
  • Театральная хроника. — М.: Всероссийское театральное общество, 1975. — 393 с.
  • Диалог с драматургом. — М.: Советский писатель, 1976. — 287 с.
  • Рассказы о театре. — М.: Молодая гвардия, 1981. — 304 с.
  • Диалог с актёром. — М.: Всероссийское театральное общество, 1982. — 317 с.
  • Мир Грузии. — Тбилиси: Хэловнева, 1985. — 147 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Биография Леонида Абалкина». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 Краткая литературная энциклопедия
  3. «Systém Stanislavského a sovétské divadlo» - Praha - Československý spisovatel, 1952
  4. «Системата на Станиславски и съветският театър» - София - Наука и изкуство, 1953